Հա

Այլ

15/12/2018 - 08:10

Ամերիկեան ընկերութիւնը առանց սմարթֆոնի անցկացրած մէկ տարւայ համար վճարում է 100 հազար դոլար

«Coca-Cola»-ի դուստր ընկերութիւնը՝ «Vitaminwater»-ը սոցիալական փորձ է սկսել։ Այն առաջարկում է մասնակցել մրցոյթին, որի մրցանակը 100 հազար դոլար է։

«alikonline.ir» - «Coca-Cola»-ի դուստր ընկերութիւնը՝ «Vitaminwater»-ը սոցիալական փորձ է սկսել։ Այն առաջարկում է մասնակցել մրցոյթին, որի մրցանակը 100 հազար դոլար է։

Մասնակցել ցանկացողներին առաջարկւում է «Twitter»-ում կամ «Instagram»-ում #nophoneforayear հեշթեգով լուսանկար հրապարակել, որով կը պատմեն, թէ ինչու է օգտատէրերին անհրաժեշտ սմարթֆոնից «հանգստանալ» եւ ինչ է պատրաստւում նա անել այդ ամբողջ ժամանակ։ Ապա կազմակերպիչները ընտրում են մէկ յաջողակի: Ըստ «news.am»-ի՝ յայտնում է «Ferra»-ն։

Մասնակիցներին սմարթֆոնի փոխարէն կը տրամադրեն  սովորական բջջային հեռախօս, որով կարելի է միայն զանգեր կատարել։ Համոզւելու համար, որ օգտատէրը չի ստում եւ գաղտնի գիշերներ չի անցկացնում սմարթֆոնի հետ, ստի դետեկտորի թեստ է անցկացւում։

Յայտերն ընդունւում են 2019 թւականի յունւարի 8-ից։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։