Հա

Այլ

20/12/2018 - 08:10

Որդի նոր տեսակը անւանակոչել են Թրամփի պատւին

Բրիտանական «EnviroBuild» ընկերութիւնը որդի նոր տեսակը անւանել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունով:

«alikonline.ir» - Բրիտանական «EnviroBuild» ընկերութիւնը որդի նոր տեսակը անւանել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունով: Այս մասին ըստ «news.am»-ի՝ յայտնում է «CNN»-ը։

«Այն բանից յետոյ, երբ մենք տեսանք նախկինում անյայտ առանձնեակի եւ ԱՄՆ նախագահի նմանութիւնը, մենք որոշեցինք այդպիսի անւանակոչութեան իրաւունք գնել»,- ասել է ընկերութեան հիմնադիրներից Այդէն Բէլը։

«Քանի որ «donaldtrumpi»-ը երկկենցաղ է, նա յատկապէս զգայուն է կլիմայական փոփոխութիւնների նկատմամբ եւ գտնւում է անհետացման սպառնալիքի առաջ»,- շեշտել է Բէլը։

«CNN»-ն շեշտում է, որ Թրամփը յայտնի է իր յոռետես տրամադրւածութեամբ կլիմայի փոփոխութիւնների նկատմամբ։

«EnviroBuild» ընկերութիւնը շահել է աճուրդը եւ 25 հազար դոլար է վճարել այն բանի համար, որ որդի այդ տեսակին այդ անունով կոչեն։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։