Հա

Այլ

13/01/2019 - 09:40

Ֆրանսիայի ափերին Առաջին աշխարհամարտի տարիների գերմանական սուզանաւ է յայտնաբերւել

Ֆրանսիայի հիւսիսում գտնւող Վիսսան քաղաքից ոչ հեռու յայտնաբերւել է գերմանական «UC-61» սուզանաւի բեկորները: 

«alikonline.ir» - Ֆրանսիայի հիւսիսում գտնւող Վիսսան քաղաքից ոչ հեռու յայտնաբերւել է գերմանական «UC-61» սուզանաւի բեկորները: Ըստ «Tert.am»-ի՝ գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Սուզանաւը հնարաւոր է եղել յայտնաբերել շնորհիւ ուժեղ տեղատւութեան: Աղբիւրը նշում է, որ սուզանաւը մնացել է ծանծաղուտում՝ 1917 թ.-ի յունիսի 25-ի լոյս 26-ի գիշերը:

Տեղացի զբօսավար Վինսենթ Շմիդթի խօսքով՝ սուզանաւը ականակիր է եղել ուղարկւել է ականներ տեղադրելու նպատակով, սակայն մնացել է Անգլիայից Ֆրանսիա բաց ծովում տեղադրւած սուզանաւեր որսալու համար նախատեսւած ցանցերի մէջ:

Յայտնի է, որ անձնակազմի 25 անդամներին յաջողւել է փրկւել, իսկ սուզանաւը պայթեցրել են, որպէսզի այն թշնամուն բաժին չհասնի: Այնուամենայիւ, գերմանացի նաւաստիներն ափին գերեւարւել են:

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։