Հա

Այլ

14/01/2019 - 08:00

«Toyota»-ն ներկայացրել է «Mark X» սեդանի սպորտային, «գերհզօր» տարբերակը

Ճապոնական «Toyota» ընկերութեան «Gazoo Racing» սպորտային ստորաբաժանումը ներկայացրել է 4.8 մետր երկարութեամբ «Toyota Mark X» հետնաքարշակ սեդանի «գերհզօր» տարբերակը:

«alikonline.ir» - Ճապոնական «Toyota» ընկերութեան «Gazoo Racing» սպորտային ստորաբաժանումը ներկայացրել է 4.8 մետր երկարութեամբ «Toyota Mark X» հետնաքարշակ սեդանի «գերհզօր» տարբերակը:

Ըստ «Tert.am»-ի՝ ինչպէս յայտնում է «Motor.ru»-ն, նորոյթը համալրւած է 3.5 լիտր ծաւալային, «V6» ատմոսֆերային շարժիչով, որի հզօրութիւնը կազմում է 318 ձիաուժ եւ աշխատում է վեցաստիճան մեխանիկական փոխանցման տուփի հետ համադրութեամբ:

Ինչպէս նշւում է, 270 հազար իենով կարելի է մեքենան համալրել ածխածնամանրաթելային տանիքով, ինչի հաշւին մեքենայի քաշը կը նւազի մօտ 10 կգ.-ով:

Բացի այդ, «գերհզօր» սեդանի համար վերակազմաւորել են ղեկանիւի կառավարումը, տեղադրել են այլ հարւածամեղմիչներ (ամորտիզատոր), առաւել հզօր արգելակներ:  

Սպորտային սեդանը կը թողարկւի 350 օրինակով, իսկ մեքենայի արժէքը կը կազմի 5.130.000 իեն: Ճապոնական շուկայում մեքենան կը յայտնւի մարտին:

 

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։