Հա

Այլ

28/04/2019 - 08:40

Նոբէլեան մրցանակի գումարային չափը կը կազմի մօտ 950 հազար ԱՄՆ դոլար

Նոբէլեան մրցանակի գումարային չափն այս տարի կը կազմի 9 մլն. շւեդական կրոն կամ 949 հազար 400 ԱՄՆ դոլար: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ` այս մասին յայտնում է ՏԱՍՍ-ը՝ յղում անելով Նոբէլեան հիմնադրամի մամուլի ծառայութեանը:

«alikonline.ir» - Նոբէլեան մրցանակի գումարային չափն այս տարի կը կազմի 9 մլն. շւեդական կրոն կամ 949 հազար 400 ԱՄՆ դոլար: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ` այս մասին յայտնում է ՏԱՍՍ-ը՝ յղում անելով Նոբէլեան հիմնադրամի մամուլի ծառայութեանը:

«Այսօր Նոբէլեան հիմնադրամի վարչութիւնը հաստատել է 2019 թ. մրցանակի գումարային չափը, այն կը կազմի 9 մլն. շւեդական կրոն իւրաքանչիւր անւանակարգում»,- նշւած է հաղորդագրութիւնում:

2019 թ. Նոբէլեան շաբաթը Ստոկհոլմում կը բացւի հոկտեմբերի 7-ին` ֆիզիոլոգիայի ու բժշկութեան ասպարէզում յաղթողների անունների հրապարակմամբ: Հոկտեմբերի 8-ին կը յայտարարւի ֆիզիկայի ասպարէզում յաղթողի, հոկտեմբերի 9-ին` քիմիայի, հոկտեմբերի 10-ին` գրականութեան ասպարէզում 2018 եւ 2019 թթ. յաղթողների անունները: Հոկտեմբերի 11-ին Օսլոյում կը յայտարարւի խաղաղութեան մրցանակի դափնեկրի անունը, իսկ հոկտեմբերի 14-ին` Շւեդիայի պետական բանկի կողմից յանձնւող Ալֆրէդ Նոբէլի յիշատակին նւիրւած մրցանակի յաղթողի անունը` էկոնոմիկայի ասպարէզում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։