Հա

Այլ

31/07/2019 - 08:10

Յորդանանում բացւել է առաջին ստորջրեայ ռազմական թանգարանը

Յորդանանի տարածքային ջրերում՝ Կարմիր ծովում, բացւել է առաջին ստորջրեայ ռազմական թանգարանը:

«alikonline.ir» - Յորդանանի տարածքային ջրերում՝ Կարմիր ծովում, բացւել է առաջին ստորջրեայ ռազմական թանգարանը: Ըստ «Tert.am»-ի՝ գրում է «Daily Mail»-ը:

Ակնկալւում է, որ սուզորդների շրջանում ժողովրդականութիւն վայելող Աքաբա կուրորտային քաղաքի մօտ գտնւող այս թանգարանը մեծ թւով զբօսաշրջիկների կը գրաւի:

Թանգարանը գտնւում է 28 մետր խորութեան վրայ: Այն 19 ռազմական սարքաւորում է ներառում՝ տանկեր, ուղղաթիռ, շտապօգնութեան մեքենայ, ռազմական կռունկ, զինամթերք եւ այլն:

Կարմիր ծովի հիւսիսային հատւածը յայտնի է իր կորալային խութերով: Թանգարանի ղեկավարութեան խօսքով՝ այն ստեղծելու նպատակներից մէկը ծովի էկոհամակարգի պահպանումն է: Թանգարանը թոյլ կը տայ արհեստական խութեր ստեղծել եւ կը նպաստի տարածքի բնական խութերի վերականգնմանը՝ այցելուներին այլընտրանքային վայրեր ուղղորդելով:

Նշենք, որ աշխարհի ստորջրեայ ամենամեծ թեմատիկ պարկը նախատեսւում է բացել Բահրէյնում՝ այս տարւայ օգոստոսին: Այնտեղ այցելուները կը տեսնեն նաեւ «խորտակւած» «Boeing 747» ինքնաթիռը, որը ջրի յատակ են սուզել անցած ամիս:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։