Նիգերիայի առեւտրային կետրոնը հանդիսացող Լագոս քաղաքում բնակւող 9-ամեայ Բազիլ Օքպարան ողջ օրն աշխատում է իր նոթբուքով:
«alikonline.ir» - Նիգերիայի առեւտրային կետրոնը հանդիսացող Լագոս քաղաքում բնակւող 9-ամեայ Բազիլ Օքպարան ողջ օրն աշխատում է իր նոթբուքով:
Ըստ Tert.am-ի՝ ինչպէս հաղորդում է CNN-ը, 9-ամեայ տղան խաղեր է ստեղծում Scratch 2 անվճար ծրագրաւորման յաւելւածի օգնութեամբ, որն օգտատէրերին հնարաւորութիւն է տալիս ստեղծելու անիմացիաներ եւ խաղեր: Յաւելւածի օգնութեամբ նիգերիացի տղան աւելի քան 30 բջջային խաղ է ստեղծել:
Նրա ստեղծած խաղերի հիմքում ընկած է իրեր թաքցնելու եւ գտնելու սկզբունքը: «Այսօրւայ խաղում թաքցրել եմ չղջիկների: Խաղացողը միաւորներ է ստանում չղջիկներին որսալու համար, երբ դրանք երեւում են իրենց թաքստոցում:
Տղայի հօր խօսքով՝ նա թւային աշխարհին ծանօթացել է 4 տարեկանից, երբ ինքը որդու համար պլանշետ է գնել, քանի որ երեխան անընդհատ վերցնում էր բջջային հեռախօսները խաղ խաղալու համար: