Հա

Այլ

10/08/2019 - 08:00

Շքեղ ինտերիեր եւ հզօրացւած շարժիչ. աճուրդի է հանւում McLaren F1 եզակի մոդելի նմուշներից մէկը

Հեղինակաւոր Sotheby’s աճուրդի տունը յայտարարել է, որ յաջորդ ամիս վաճառքի կը հանի McLaren F1 chassis 018 մակնիշի եզակի սուպերքարերից մէկը:

«alikonline.ir» - Հեղինակաւոր Sotheby’s աճուրդի տունը յայտարարել է, որ յաջորդ ամիս վաճառքի կը հանի McLaren F1 chassis 018 մակնիշի եզակի սուպերքարերից մէկը:

Ըստ Tert.am-ի՝ ինչպէս ներկայացնում է Luxurylaunches.com-ը, սուպերքարերի աշխարհում աչքի ընկնող բրիտանական ապրանքանիշի տւեալ մոդելը թողարկւել է ընդամենը 106 օրինակով, որոնցից միայն 64-ն են նախատեսւած եղել ճանապարհային երթեւեկութեան համար: Այն հիմնականում լաւ ընտրութիւն է հաւաքորդների համար:

Ի տարբերութիւն մրցարշաւային տարբերակի՝ այս McLaren F1-ը համալրւած է յարմարաւէտութիւններով եւ շքեղ ինտերիերով: Մեքենայի սրահը պատւած է կրեմագոյն կաշւով եւ Alcantara-ով: 1994-ին կառուցւած մոդելը 21 հազար կմ. վազք ունի:

Մեքենան զինւած է 6.1 լիտր ծաւալով V12 հզօրացւած շարժիչով, որը, ի տարբերութիւն ստանդարտ F1-ի 627 ձիաուժի, 680 ձիաուժ հզօրութիւն է զարգացնում:

2007 թւականից այն գտնւել է Նոր Զելանդիայում, երբ մեքենան ձեռք է բերել տեղի գործարարներից մէկը, որը նաեւ սիրողական մրցարշաւորդ է: Մեքենայի նախնական արժէքը գնահատւում է 21-23 մլն. դոլար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։