Հա

Այլ

11/08/2019 - 08:20

5 պատճառ օրւայ ընթացքում բաւարար քանակութեամբ ջուր խմելու համար

Բոլորն էլ գիտեն, որ ջուրը կենսական նշանակութիւն ունեցող հեղուկ է եւ մարդու օրգանիզմի աւելի քան 50%-ը բաղկացած է ջրից, սակայն ոչ բոլորն են օրւայ ընթացքում բաւարար քանակութեամբ ջուր օգտագործում:

«alikonline.ir» - Բոլորն էլ գիտեն, որ ջուրը կենսական նշանակութիւն ունեցող հեղուկ է եւ մարդու օրգանիզմի աւելի քան 50%-ը բաղկացած է ջրից, սակայն ոչ բոլորն են օրւայ ընթացքում բաւարար քանակութեամբ ջուր օգտագործում:

Այնուամենայնիւ մասնագէտները յորդորում են չմոռանալ այս կարեւոր հեղուկի մասին եւ օրգանիզմը միշտ խոնաւեցւած պահել, ուստի ձեր ուշադրութեանն ենք ներկայացնում 5 պատճառ, օրւայ ընթացքում բաւարար քանակութեամբ ջուր խմելու համար: Գրում է Tert.am-ը:

 

Ջուրն էներգիայի աղբիւր է

Մարդու օրգանիզմում ջրի պակասը նւազեցնում է ակտիւութիւնը, ինչի հետեւանքով նւազում է նաեւ աշխատունակութիւնը: Բացի այդ, ջուրն ազատում է լարւածութիւնից, իսկ լարւածութիւնը բացասաբար է անդրադառնում մարդու ակտիւութեան վրայ:

 

Ջուրը դուրս է բերում տոքսինները

Որքան շատ ջուր է մարդը խմում, այնքան շատ տոքսիններից է ազատւում, քանի որ դրանք դուրս են գալիս օրգանիզմից քրտինքի միջոցով: Սա մարդու օրգանիզմում ջրի ամենակարեւոր գործառոյթներից է:

 

Ջուրն օգնում է նիհարել

Ջուրը գործարկում է փոխանակութեան գործընթացները, սակայն նման արդիւնքի համար հարկաւոր է օրական 1.5-2 լիտր մաքուր ջուր խմել: Բացի այդ, ջուրը չունի կալորիականութիւն եւ չի յագեցնում քաղցը, սակայն այն բաւական տեղ է գրաւում ստամոքսում, ինչի շնորհիւ մարդն աւելի քիչ է ուտում եւ չի գիրանում:

 

Ջուրը բարելաւում է մաշկի, մազերի ու եղունգների վիճակը

Ջուրը հիանալի ազդեցութիւն է ունենում մաշկի, մազերի ու եղունգների վրայ: Սա պայմանաւորւած է նրանով, որ ջրազրկման դէպքում օրգանիզմում խանգարւում են բոլոր գործընթացները եւ մազարմատներն ու եղունգները չեն ստանում անհրաժեշտ սննդարար նիւթերը:

 

Ջուրը նւազեցնում է զարկերակային ճնշումը

Ջրի պակասի դէպքում օրգանիզմը փորձում է նեղացնել արիւնատար անօթները, ինչը յանգեցնում է զարկերակային ճնշման բարձրացման: Նման դէպքերում զարկերակային բարձր ճնշումը պայմանաւորւած է օրգանիզմում ջրի պակասով ուստի ջուր խմելն օգնում է ազատւել այս խնդրից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։