Ֆինլանդիայի կենտրոնական գրադարանը՝ Oodi-ին, որը բացւել է 2018 թւականին, Գրադարանային ասոցիացիաների եւ հաստատութիւնների միջազգային ֆեդերացիայի (IFLA) կողմից լաւագոյնն է ճանաչւել ողջ աշխարհում։
«alikonline.ir» - Ֆինլանդիայի կենտրոնական գրադարանը՝ Oodi-ին, որը բացւել է 2018 թւականին, Գրադարանային ասոցիացիաների եւ հաստատութիւնների միջազգային ֆեդերացիայի (IFLA) կողմից լաւագոյնն է ճանաչւել ողջ աշխարհում։ Այս մասին ըստ Panorama.am-ի՝ գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ յղում անելով Հելսինկիի քաղաքապետարանին։
Եզրափակչում Oodi-ի մրցակիցներն էին Տիլբուրգի հոլանդական երկաթգծի նախկին շինութիւններից մէկում գործող գրադարանը՝ LocHal-ը, Աւստալիայի եւ Նոր Զելանդիայի գրադարանները։
Oodi գրադարանը բացւել է 2018-ի դեկտեմբերին եւ իր ճարտարապետութեան շնորհիւ կարճ ժամանակում դարձել է Ֆինլանդիայի այցեքարտերից մէկը։ Գրադարանում կան բնական ծառեր, ռոբոտներ, որոնք գրապահարանի գրքերը փոխանցում են ընթերցողներին, կան նա 3D տպիչներ, ձայնագրման ստուդիա եւ այլն։
Նշւում է նաեւ, որ այս տարի Oodi գրադարան է այցելել 2 մլն. մարդ։