Հա

Այլ

07/09/2019 - 08:20

350 կմ/ժամ արագութիւն եւ 808 ձիաուժ հզօրութիւն. Lamborghini-ն ներկայացրել է իր առաջին հիբրիդային մոդելը

Իտալական մեքենաշինական հսկան ներկայացրել է իր առաջին պաշտօնական հիբրիդային մոդելը, որի արժէքը գնահատւում է 3 մլն. ֆունտ ստերլինգի սահմաններում:

«alikonline.ir» - Իտալական մեքենաշինական հսկան ներկայացրել է իր առաջին պաշտօնական հիբրիդային մոդելը, որի արժէքը գնահատւում է 3 մլն. ֆունտ ստերլինգի սահմաններում:

Ըստ Tert.am-ի՝ ինչպէս յայտնում է Daily Mail-ը, սահմանափակ քանակութեամբ թողարկւող Sian մոդելը համալրւել է 774 ձիաուժ հզօրութիւն զարգացնող 6.5 լիտր ծաւալային V12 շարժիչով, որը փոխառել է Aventador-ից, եւ էլեկտրաշարժիչով, որի հզօրութիւնը կազմում է 34 ձիաուժ:

Ընդհանուր 808 ձիաուժ հզօրութիւնն այս մեքենան դարձնում է ճանապարհային երթեւեկութեան համար նախատեսւած ամենահզօր մոդելը, որը երբեւէ արտադրել է Lamborghini-ն: Նորագոյն մեքենան, ըստ արտադրողների, կը կարողանայ զարգացնել 350 կմ/ժամ արագութիւն:

Թէեւ արտաքնապէս այն ներկայանում է նոր դիզայներական լուծումներով, իրականում հանդիսանում է Aventador մոդելի նորացւած տարբերակը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։