Հա

Այլ

11/09/2019 - 11:30

Յայտնի է դարձել 2020 թւականի գլխաւոր գոյնը

Պաշտօնական ներկայացման համաձայն՝ յաջորդ տարւայ գլխաւոր գոյնն է լինելու Tranquil Dawn («Խաղաղ լուսաբաց») անւանումն ստացած երանգը:

«alikonline.ir» - Ներկայացւել է 2020 թւականի գլխաւոր գոյնը՝ ըստ Dulux ներկերի եւ գունաւոր ծածկոյթների առաջնակարգ դասի ապրանքանիշի: Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ այս մասին ասւում է ընկերութեան պաշտօնական եւթուբեան ալիքում: Գրում է Tert.am-ը:

Պաշտօնական ներկայացման համաձայն՝ յաջորդ տարւայ գլխաւոր գոյնն է լինելու Tranquil Dawn («Խաղաղ լուսաբաց») անւանումն ստացած երանգը: Այն իրենից ներկայացնում է պաստելային կանաչ կամ ձիթապտղի գոյն: Ընկերութեան տեսանիւթում ասւում է, որ այն «ոգեշնչւած է առաւօտեան երկնքից»:

Dulux ընկերութիւնից ընդգծում են, որ դա համընդհանուր երանգ է, որը կարելի է կիրառել ինչպէս ինտերիերում, այնպէս էլ «ստեղծագործելու եւ նորի բացայայտման համար»:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։