Հա

Այլ

13/10/2019 - 08:00

Աշխարհում առաջին մաքուր ոսկուց բանկային քարտը թողարկել են Մեծ Բրիտանիայում

Մեծ Բրիտանիայում մաքուր ոսկուց բանկային քարտ են թողարկել:

«alikonline.ir» - Մեծ Բրիտանիայում մաքուր ոսկուց բանկային քարտ են թողարկել: Ըստ Tert.am-ի՝ գրում է Daily Mail-ը։

Վճարային քարտը, ինչպէս հաղորդում է աղբիւրը, պատրաստւած է 18 կարատանոց ոսկուց: Այն ձեռք բերելու համար պէտք է վճարել 23 հազար դոլար։

Քարտի ստեղծողները օգտատէրերին առաջարկում են նաեւ անհատական դիզայնով քարտեր, որի համար անհրաժեշտ է յաւելավճար վճարել։

Հաղորդւում է, որ ոսկուց պատրաստւած քարտը թողարկել է Mastercard ընկերութիւնը Accomplish Financial տեխնոլոգիական ընկերութեան եւ The Royal Mint դրամահատարանի հետ համատեղ:

The Royal Mint դրամահատարանի տնօրէնը յայտնել է, որ նման ապրանքի թողարկումը պայմանաւորւած է եզակի քարտերի պահանջարկի աճով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։