Հա

Այլ

13/10/2019 - 08:20

Ամերիկացին 3D տպիչի օգնութեամբ ստեղծել է Lamborghini Aventador-ի կրկնօրինակը

ԱՄՆ Կոլորադօ նահանգում բնակւող ֆիզիկոս Ստերլինգ Բեկուսն օգտւել է ծառայողական հնարաւորութիւններից եւ 3D տպիչի օգնութեամբ սուպերքարի թափք ստեղծել որդու համար:

«alikonline.ir» - ԱՄՆ Կոլորադօ նահանգում բնակւող ֆիզիկոս Ստերլինգ Բեկուսն օգտւել է ծառայողական հնարաւորութիւններից եւ 3D տպիչի օգնութեամբ սուպերքարի թափք ստեղծել որդու համար:

Ըստ Tert.am-ի՝ ինչպէս գրում է Motor.ru-ն, ամերիկացին կրկնօրինակել է Lamborghini Aventador մոդելի թափքը, որի բնօրինակը առաջին անգամ թողարկւել է 8 տարի առաջ: Aventador մոդելի նոյնիսկ ամենամատչելի տարբերակի արժէքը գերազանցում է 400 հազար դոլարը: Այդ իսկ պատճառով էլ ամերիկացին որոշել է այն իր սեփական ուժերով հաւաքել:

Ի դէպ, մեքենան եռաչափ տպիչով կրկնօրինակելու միտքը յայտնել է հէնց նրա որդին՝ 11-ամեայ Քսանդերը: Միտքն իրականութիւն դարձնելու համար 1.5 տարի է պահանջւել, իսկ սուպերքարի կառուցումը ընտանիքին 20 հազար դոլար է արժեցել:  

Թափքի բոլոր մասերը տպւել էին առանձին-առանձին, ապա ամրացւել միմեանց եւ պատւել ածխածնամանրաթելային շերտով՝ ամրութեան եւ գեղեցկութեան համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։