Հա

Այլ

20/10/2019 - 09:10

Աշխարհի ամենաթանկ բրենդները

Interbrand Corp խորհրդատւական գործակալութիւնը կազմել է աշխարհի ամենաթանկ ապրանքանիշների թոփ-100-եակը: Առաջին տեղում է Apple ընկերութիւնը, երկրորդ՝ Google-ը:

«alikonline.ir» - Interbrand Corp խորհրդատւական գործակալութիւնը կազմել է աշխարհի ամենաթանկ ապրանքանիշների թոփ-100-եակը: Առաջին տեղում է Apple ընկերութիւնը, երկրորդ՝ Google-ը: Այս դասաւորւածութիւնը կրկնւում է արդէն 7-րդ տարի: Գրում է Panorama.am-ը:

Interfax.ru-ի հաղորդմամբ, Apple բրենդի արժէքը 2019-ի ընթացում բարձրացել է 9 տոկոսով եւ կազմում է 234.2 միլիարդ դոլար: Google-ի արժւքը բարձրացել է 8 տոկոսով՝ հասնելով 167.7 միլիարդ դոլարի:

Երրորդ տեղում է, ինչպէս մէկ տարի առաջ, Amazon-ը, որի արժէքը կազմում է 125.263 միլիարդ դոլար, գրանցւել է 24 տոկոս աճ:

Չորրորդից ութերորդ հորիզոնականներում կրկին նոյն ընկերութիւններն են՝ Coca-Cola, Samsung, Toyota, Mercedes-Benz: McDonald's-ը 9-րդ տեղում է, արժէքը աճել է 4 տոկոսով՝ հասնելով 45.362 միլիարդ դոլարի, Disney-ը 14-րդ հորիզոնականից բարձրացել է 10, աճը կազմում է 11 տոկոս, արժէքը կազմում է 44.352 միլիարդ:

Մէկ տարի առաջ 9-րդ հորիզոնականում յայտնւած Facebook-ն այժմ 14-րդում է, արժէքը նւազել է 12 տոկոսով՝ հասնելով 39.857 միլիարդ դոլարի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։