Հա

Այլ

21/10/2019 - 08:10

8 բանջարեղէն, որոնք ցանկալի է աւելի յաճախ օգտագործել

Բազմաթիւ մասնագէտների կարծիքով՝ բանջարեղէնը պէտք է լինի ցանկացած սննդակարգի հիմքը, չէ՞ որ այն պարունակում է շատ մանրաթելեր, վիտամիններ եւ հանքանիւթեր, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ աշխատանքի համար:

«alikonline.ir» - Բազմաթիւ մասնագէտների կարծիքով՝ բանջարեղէնը պէտք է լինի ցանկացած սննդակարգի հիմքը, չէ՞ որ այն պարունակում է շատ մանրաթելեր, վիտամիններ եւ հանքանիւթեր, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ աշխատանքի համար: Այս մասին գրում է News.am-ը:

Ձեր ուշադրութեանն ենք ներկայացնում մի քանի բանջարեղէն, որոնք ցանկալի է աւելի յաճախ ուտել.

 

Սոխ

Հում սոխը պարունակում է շատ հակաօքսիդանտներ, որոնք պաշտպանում են բջիջները ազատ ռադիկալների ազդեցութեան հետեւանքով առաջացող վնասւածքներից: Համարւում է, որ սոխի պարբերական օգտագործումն ամրապնդում է իմունիտետն ու բարձրացնում դիմադրութիւնը օնկոլոգիական հիւանդութիւնների նկատմամբ:

 

Բրոկոլի

Բրոկոլին նոյնպէս պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք օգնում են օրգանիզմին ոչնչացնել քաղցկեցային բջիջները: Դեռ աւելին, դրանում կան շատ օգտակար վիտամիններ եւ միներալներ, այդ իսկ պատճառով մասնագէտները խորհուրդ են տալիս հնարաւորինս յաճախ ուտել բրոկոլի:

 

Կարմիր պղպեղ

Կարմիր պղպեղում կայ շատ վիտամին C, որն անփոխարինելի է աթերոսկլերոզի զարգացումը կանխելու համար:

 

Սպանախ

Սպանախը պարունակում է կարոտինոիդներ՝ հակաօքսիդանտներ, որոնք կարեւոր են տեսողութիւնը պահպանելու համար եւ օգնում են կանխարգելել կուրութիւնը տարեց հասակում:

 

Եգիպտացորեն

Եգիպտացորենում կայ լիւտին հակաօքսիդանտը, որը խոչընդոտում է տարիքային կուրութեան զարգացմանը:

 

Ոլոռ

Ոլոռ օգտագործելն օգնում է նւազեցնել ստամոքսի քաղցկեղի զարգացման վտանգը: Դեռ աւելին, դրանում կան սպիտակուցներ, որոնք նոյնպէս անհրաժեշտ են օրգանիզմին:

 

Կաղամբ

Կաղամբը վիտամին C-ի հիանալի աղբիւր է, որի օգտագործումը զգալի չափով նւազեցնում է «վատ» խոլեստերինի մակարդակն ու պաշտպանում սրտի հիւանդութիւնների առաջացումից:

 

Ճակնդեղ

Ճակնդեղում պարունակւող նատրիումն ու կալցիումն ապահովում են արեան նորմալ շրջանառութիւնը, արիւնատար համակարգը դառնում է աւելի պաշտպանւած անօթային հիւսւածքների կոշտացման բացասական գործընթացից, ինչպէս նաեւ զարկերակային ճնշման բարձրացումից:

Յարակից լուրեր

  • Օրւայ ո՞ր ժամին է աւելի ճիշտ սուրճ խմելը
    Օրւայ ո՞ր ժամին է աւելի ճիշտ սուրճ խմելը

    Կոֆէինի կէսի ազդեցութեան անկման շրջանը կազմում է մօտ 4-6 ժամ, հաւաստիացնում են Մթերքների եւ դեղերի վերահսկողութեան ամերիկեան վարչութեան (FDA) մասնագէտները։ Դա կարող է բացատրել, թէ ինչու որոշ մարդիկ չեն կարողանում քնել գիշերը, եթէ ցերեկը սուրճ են խմել։

  • ԱՄՆ-ի գիտնականները նշել են երիտասարդների վաղաժամ մահացութեան եւս մէկ պատճառ
    ԱՄՆ-ի գիտնականները նշել են երիտասարդների վաղաժամ մահացութեան եւս մէկ պատճառ

    Հետազօտութիւնների արդիւնքում յայտնի է դարձել, որ մահացութեան 7 դէպքերից 1-ը տեղի է ունեցել մրգերի ոչ բաւարար քանակութեամբ օգտագործման հետեւանքով, իսկ 12 դէպքից 1-ը` օրգանիզմում բանջարեղէնի անբաւարար քանակութիւնից:

  • Իտալացի գիտնականներն ապացուցել են, որ Դա Վինչին ամբիդեկստր է եղել
    Իտալացի գիտնականներն ապացուցել են, որ Դա Վինչին ամբիդեկստր է եղել

    Ֆլորենցիայում Ուֆիցիի պատկերասրահին կից ռեստաւրացիայի ինստիտուտի մասնագէտներն ապացոյցներ են գտել այն պնդման վերաբերեալ, որ Վերածննդի դարաշրջանի ամենակարկառուն ներկայացուցիչներից մէկը՝ Լէոնարդօ դա Վինչին, ամբիդեկստր է եղել, այսինքն՝ հաւասարապէս կարողացել է աշխատել եւ՛ աջ, եւ՛ ձախ ձեռքով:

  • Մասնագէտները եզակի սեւաթոյր պինգւինի են նկարահանել
    Մասնագէտները եզակի սեւաթոյր պինգւինի են նկարահանել

    Անհետացող տեսակի կենդանիներին նւիրւած «Dynasties» վաւերագրական նախագծի աշխատակիցները եզակի գոյն ունեցող՝ գրեթէ ամբողջութեամբ սեւ կայսերական պինգւինի են նկարահանել:  

  • Ի՞նչ կը պատահի, եթէ երբեք միս չուտենք
    Ի՞նչ կը պատահի, եթէ երբեք միս չուտենք

    Վերջին հետազօտութեան ընթացքում մասնագէտները եկել են այն եզրակացութեան, որ կենդանական ճարպից հրաժարւելը կարող է բերել մարդու իմունային համակարգի աշխատանքի լուրջ խախտումների:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։