Հա

Այլ

22/10/2019 - 08:00

Հռոմի պապի ստորագրութեամբ Harley Davidson մոտոցիկլետը վաճառւել է աճուրդում

Ոսկեզօծ եւ Հռոմի պապի ստորագրութեամբ Harley Davidson մոտոցիկլետը 54.5 հազար ԱՄՆ դոլարով վաճառւել է աճուրդում:

«alikonline.ir» - Ոսկեզօծ եւ Հռոմի պապի ստորագրութեամբ Harley Davidson մոտոցիկլետը 54.5 հազար ԱՄՆ դոլարով վաճառւել է աճուրդում: Ըստ News.am-ի՝ հաղորդում է BBC-ն։

Բրիտանական Bonhams աճուրդի տան աշխատակիցների կողմից «Սուրբ Դեւիդսոն» անունը ստացած մոտոցիկլետը թողարկւել է գերմանական Վիւրցբերգում՝ իրենց «Յիսուսի բայքերներ» անւանող մոտոցիկլիստների աւստրիական միութեան համար։ 

Նրանք մոտոցիկլետը փոխանցել էին Պապի առաքելական համայնքների տնօրինութեանը։ Յուլիսին այն բերւել էր Վատիկան, որտեղ էլ Պապն իր ստորագրութիւնն էր դրել վրան։

Harley Davidson-ի վաճառքից ստացւած գումարը կը տրամադրւի Ուգանդայում մանկատան եւ դպրոցի շինարարութեանը, ինչպէս նաեւ լքւած երեխաներին բնակարանով ապահովելուն։

1570 խորանարդ/մետր ծաւալով շարժիչ ունեցող փայլուն սպիտակ գոյնի մոտոցիկլետը զարդարւած է մեքսիկական ոճով՝ որոշ տարրեր եւ մասեր ոսկեզօծ են։

Այն ստեղծւել է «Յիսուսի բայքերների» հիմնադիր Թոմաս Դրաքսլերի առաջարկով՝ յատուկ Պապի առաքելական համայնքներին նւիրաբերելու համար։ Դրանք կաթոլիկ եկեղեցու առաքելութիւններն են տարբեր երկրներում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։