Հա

Այլ

22/10/2019 - 08:10

Apple-ը «խելացի» մատանի է արտօնագրել

Apple ընկերութիւնը ամերիկեան արտօնագրային հաստատութեանը յայտ է ներկայացրել ոչ մեծ սարքի մասին, որը կարելի է մատին կրել։

«alikonline.ir» - Apple ընկերութիւնը ամերիկեան արտօնագրային հաստատութեանը յայտ է ներկայացրել ոչ մեծ սարքի մասին, որը կարելի է մատին կրել։ Ենթադրւում է, որ խօսքը «խելացի» մատանու մասին է: Ըստ News.am-ի՝ յայտնում է IXBT-ը։

Մատանին ներառում է պրոցեսոր, միկրոֆոն եւ անլար միացման մոդուլ։ Կան նաեւ գործողութիւնների ֆիքսման հաղորդիչներ եւ ոչ մեծ սենսորային մակերեւոյթ, ինչպէս նաեւ պտտւող գլխիկ՝ նաւիգացիայի համար։

«Խելացի» մատանին ստեղծողների մտայղացմամբ՝ այն միայնակ չի օգտագործւի։ Նմանութիւններ կան Apple Watch-ի հետ։ Այսինքն այս գաջեթը թոյլ կը տայ կառավարել iPhone-ի եւ iPad-ի որոշ գործառոյթներ, նոյնիսկ եթէ դրանք ձեր ձեռքում չեն։ Փոխգործողութիւնները կարող են իրականացւել սենսորային գօտու կամ Siri ձայնային հրահանգների միջոցով։

Արտօնագրման յայտի նկարագրութեան մէջ ասւում է, որ սենսորային էկրաններով սարքերի օգտագործումը կարող է «անյարմար, անարդիւնաւէտ լինել գործունէութեան եւ յաւելւածների որոշակի տեսակների համար», ինչպէս նաեւ «անընդունելի լինել մի սոցիալական միջավայրում կամ նոյնիսկ վտանգաւոր միւսում»։ Մատանին վտանգաւոր իրավիճակներում ահազանգելու եւ ծանուցումներին ու հաղորդագրութիւններին արագ արձագանքելու հնարաւորութիւն կը տայ՝ մնալով աննկատ։

Գրանցւած յայտի մասին մանրամասների հրապարակումը չի նշանակում, որ մենք պատրաստի ապրանքը շուտով շաուկայում կը տեսնենք։ Դա ընդամենը խօսում է այն մասին, որ ընկերութիւնը հետաքրքրւած է այդ կոնկրետ ոլորտով եւ պատրաստւում է պաշտպանել իր ապագայ շահերը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։