Հա

Այլ

22/10/2019 - 08:30

Դէպի Լուսին տիեզերագնացներ ուղարկելու համար ՆԱՍԱ-ն միջազգային աջակցութիւն է ակնկալում

Միացեալ Նահանգներին անհրաժեշտ կը լինի այլ երկրների աջակցութիւնը տիեզերագնացներին Լուսին ուղարկելու համար: Այդ մասին յայտարարել է ՆԱՍԱ-ի ղեկավար Ջիմ Բրայդենստայնը:

«alikonline.ir» - Միացեալ Նահանգներին անհրաժեշտ կը լինի այլ երկրների աջակցութիւնը տիեզերագնացներին Լուսին ուղարկելու համար: Այդ մասին յայտարարել է ՆԱՍԱ-ի ղեկավար Ջիմ Բրայդենստայնը: Ըստ Tert.am-ի՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Քանի որ մենք առաջ ենք շարժւում, մեզ որքան հնարաւոր է շատ միջազգային աջակցութիւն է անհրաժեշտ»,- ասել է նա Միջազգային տիեզերական համագումարում:

Բրայդենստայնը յաւելել է, որ դեռ որոշւած չէ, թէ որ երկրները կը մասնակցեն ամերիկեան նախագծին եւ ինչ մակարդակում:

«Մենք ցանկանում ենք ընդլայնել համագործակցութիւնը եւ Լուսնի վրայ մեր գործընկերների հետ ուս-ուսի լինել»,- ընդգծել է նա:

Մշենք, որ կէս դարեայ դադարից յետոյ ՆԱՍԱ-ն նախատեսում է 2024-ին տիեզերագնացներ ուղարկել Լուսին, իսկ 2028-ից յետոյ Լուսնի վրայ մշտական բազա ստեղծել: Հաշւի առնելով Լուսնի վրայ ձեռք բերւած փորձը՝ ՆԱՍԱ-ն նախատեսում է 2030 թւականին տիեզերագնացներ ուղարկել Մարս:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։