Հա

Այլ

23/10/2019 - 09:00

Ատոմային ռումբի օգտագործման դէմ Էյնշտէյնի նամակները աճուրդի են դրել Նիւ Եօրքում

Ալբերտ Էյնշտէյնի չորս նամակները, որոնցում տեսաբան ֆիզիկոսը կոչ է անում այլեւս երբեք թոյլ չտալ ատոմային ռումբի կիրառում, 12 հազար ֆունտով (15.5 հազար դոլարով) Bonhams-ի աճուրդին են դրել Նիւ Եօրքում:

«alikonline.ir» - Ալբերտ Էյնշտէյնի չորս նամակները, որոնցում տեսաբան ֆիզիկոսը կոչ է անում այլեւս երբեք թոյլ չտալ ատոմային ռումբի կիրառում, 12 հազար ֆունտով (15.5 հազար դոլարով) Bonhams-ի աճուրդին են դրել Նիւ Եօրքում: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, հոկտեմբերի 22-ին գրել է Daily Express թերթը:

1939 թւականին Էյնշտէյնն իր ստորագրութիւնն է դրել մի խումբ գիտնականների՝ ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Դելանօ Ռուզւելտին յղւած նամակի տակ, որում նշւում էր Գերմանիայում ատոմային ռումբի ստեղծման վտանգն ու այդ բնագաւառում Ամերիկայում լայնամասշտաբ հետազօտութիւնների անցկացման անհրաժեշտութիւնը: Եօթ տարի անց Էյնշտէյնը, որը ցնցւած էր Հիրոսիմայում եւ Նագասակիում միջուկային զէնքի օգտագործման հետեւանքներից, գործարար Քլիւլենդ Դոջին գրած նամակներում այն համարել է մարդկութեան ահաւոր սպառնալիքը:

Այս ձեռնարկատէրը զանգւածային ոչնչացման զէնքի դէմ շարժման կողմնակիցներից մէկը դարձաւ 1946 թւականին ֆիզիկոս տեսաբանի նախաձեռնութեամբ Գիտնական-միջուկագէտների արտակարգ կոմիտէի ստեղծումից յետոյ, որի նպատակն «ապագայում նմանօրինակ ողբերգութիւնների կանխումն էր»:

«Խաղաքարտի վրայ է դրւած մեր քաղաքակրթութեան ճակատագիրը»,- նշում է Էյնշտէյնը Դոջին գրած նամակներից մէկում, որը թւագրւած է 1946 թւականի հոկտեմբերով:

Bonhams-ի ներկայացուցչի խօսքով՝ գիտնականը «պարզապէս շւարել էր ատոմային ռումբի կիրառումից»: Նամակների այդ կարեւոր հաւաքածուում, որն աճուրդի է դրւել Դոջի ընտանիքի կողմից, արտացոլւած է «ճգնաժամային իրադրութիւնն Ամերիկայում եւ ամբողջ աշխարհում», յաւելել է նա, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։