Հա

Այլ

26/10/2019 - 09:20

Գիտնականները պարզել են Ալեքսանդր Մակեդոնացու մահւան պատճառը

Ալեքսանդր Մակեդոնացու մահւան պատճառը եղել է պանկրեոնեկրոզը (ենթաստամոքսային գեղձի հիւանդութեան սուր ձեւ), այլ ոչ թէ մալարիան, որովայնային տիֆը կամ թոքաբորբը, ինչպէս աւելի վաղ համարւում էր:

«alikonline.ir» - Ալեքսանդր Մակեդոնացու մահւան պատճառը եղել է պանկրեոնեկրոզը (ենթաստամոքսային գեղձի հիւանդութեան սուր ձեւ), այլ ոչ թէ մալարիան, որովայնային տիֆը կամ թոքաբորբը, ինչպէս աւելի վաղ համարւում էր: Ինչպէս յայտնել է Greek Reporter հրատարակութիւնը, այս եզրակացութեանն են եկել Յունաստանի Արիստոտելի համալսարանի գիտնականները, տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Տակաւին 1995 թւականին սկսւած հետազօտութեան ընթացքում մասնագէտները մանրակրկիտ վերլուծել են հիւանդութեան նշանները եւ Մակեդոնիայի թագաւորի վերջին օրերը, որոնք նկարագրւած են անտիկ պատմաբանների կողմից: Հետազօտութեան հեղինակի՝ բժշկութեան պատւաւոր պրոֆեսոր դոկտոր Թոմաս Գերասիմիդիսի խօսքով, Ալեքսանդրի մահւան պատճառը դարձել է սուր պանկրեոնեկրոզով պայմանաւորւած նեխավարակումը:

Այս հիւանդութիւնն իր հերթին զարգացել է լեղաքարային հիւանդութեան, ինչպէս նաեւ զօրահրամանատարի կողմից կերակուրն ու ալկոհոլը չարաշահելու պատճառով, նշում է պրոֆեսորը: «Ախտանշանների սկիզբը բնութագրււմ էր ուժեղ փորացաւով առատ կերակրից ու գինուց յետոյ, որն ուղեկցւում էր տենդով ու օրէցօր վատացող վիճակով 14 օրւայ ընթացքում»,- ասւած է հետազօտութեան մէջ: Ընդսմին հին յոյն պատմաբանների աշխատութիւնների վերլուծութիւնից յետոյ Գերասիմիդիսը մերժել է Ալեքսանդրի մահւան միւս վարկածները, ներառեալ մալարիան, թոքաբորբը, որովայնային տիֆը, ինչպէս նաեւ Արեւմտեան Նեղոսի տենդը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։