Հա

Այլ

31/10/2019 - 08:00

Forbes-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրւող մահացած աստղերի ամենամեայ ցանկը

Forbes ամսագիրը հրապարակել է հայտնի մարդկանց ամենամեայ վարկանիշային աղիւսակը, որոնք մահից յետոյ մեծ գումարներ են ստանում:

«alikonline.ir» -  Forbes ամսագիրը հրապարակել է հայտնի մարդկանց ամենամեայ վարկանիշային աղիւսակը, որոնք մահից յետոյ մեծ գումարներ են ստանում: Ըստ Tert.am-ի՝ հաղորդում է Gazeta.ru-ն:

Աղբիւրի փոխանցմամբ՝ ամենաբարձր վարձատրւող մահացած աստղերի ցանկում երկու նորեկ է յայտնւել: Վարկանիշային աղիւսակում ընդհանուր առմամբ 13 յայտնիներ կան:

Այս տարի եւս ցանկը գլխաւորում է Մայքլ Ջեքսոնը՝ 60 միլիոն դոլար եկամուտով: Ցանկում են նաեւ Էլւիս Պրեսլին՝ 40 մլն. դոլար, գոլֆիստ Առնոլդ Պալմերը` 35 միլիոն դոլար, Բոբ Մարլին` 23 մլն. դոլար, Մերլին Մոնրոն` 14 մլն. դոլար, երգիչ Պրինցը՝ 13 մլն. դոլար, Ջոն Լենոնը` 12 մլն. դոլար:

Առաջին անգամ վարկանիշային աղիւսակում ընդգրկւել է նաեւ Վիթնի Հիւսթոնը՝ 13-րդ հորիզոնականում: Անցեալ տարի երգչուհու եկամուտը կազմել է 9.5 միլիոն դոլար:

Նշւում է, որ 13 մահացած յայտնիների եկամուտը չի փոփոխւել: Այն գրեթէ նոյնն են, ինչ մէկ տարի առաջ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։