Հա

Այլ

31/10/2019 - 08:10

Հայ աստղագէտն օգնել է գիտնականների միջազգային թիմին եզակի մոլորակ յայտնաբերել

Գիտնականների միջազգային խմբին՝ աստղագէտ Տիագօ Կամպանտէի գլխաւորութեամբ, յաջողւել է արտասովոր էկզոմոլորակ յայտնաբերել HD 212771 եւ HD 203949 կարմիր աստղերի շուրջ։

«alikonline.ir» - Գիտնականների միջազգային խմբին՝ աստղագէտ Տիագօ Կամպանտէի գլխաւորութեամբ, յաջողւել է արտասովոր էկզոմոլորակ յայտնաբերել HD 212771 եւ HD 203949 կարմիր աստղերի շուրջ։

Ըստ Tert.am-ի՝ ինչպէս յայտնում է Rusarminfo.ru-ն, գիտնականները մտադիր էին հասկանալ, թէ ինչպէս է HD 203949 աստղի էկզոմոլորակը խուսափել կլանումից աստղի ընդլայնման ժամանակ։

Նշւում է, որ ընդհանուր թւային մոդելաւորումը թոյլ է տւել ենթադրել, որ աստղի ընդլայնումը կարող էր դուրս բերել մոլորակը իր նախնական ուղեծրից, որում այն գտնւում է ներկայում։

Հետազօտութեան համահեղինակներից մէկը Պորտուի Աստղագիտութեան եւ տիեզերական գիտութիւնների ինստիտուտի (Պորտուգալիա) մասնագէտ Վարդան Ադիբեկեանն է։ Վերջինս նշել է, որ հետազօտութիւնների արդիւնքները ցոյց են տւել, որ աստղերն ու դրանց մոլորակները ոչ միայն ձեւաւորւում, այլեւ զարգանում են միասին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։