Հա

Այլ

03/11/2019 - 09:10

Կիտրոնի ամենաօգտակար յատկութիւնները. 5 պատճառ սննդակարգում կիտրոն ներառելու համար

Կիտրոնն ամենաօգտակար ու համեղ մրգերից է, որը մարդիկ յաճախ են կիրառում իմունային համակարգի ամրապնդման, մրսածութեան բուժման, աւելորդ քաշի նւազեցման ու մաշկի վիճակի բարելաւման համար, սակայն քչերին է յայտնի, որ այս առողջարար ցիտրուսային միրգն օժտւած է նաեւ մի շարք այլ օգտակար յատկութիւններով:

«alikonline.ir» - Կիտրոնն ամենաօգտակար ու համեղ մրգերից է, որը մարդիկ յաճախ են կիրառում իմունային համակարգի ամրապնդման, մրսածութեան բուժման, աւելորդ քաշի նւազեցման ու մաշկի վիճակի բարելաւման համար, սակայն քչերին է յայտնի, որ այս առողջարար ցիտրուսային միրգն օժտւած է նաեւ մի շարք այլ օգտակար յատկութիւններով: Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը:

Ձեր ուշադրութեանն ենք ներկայացնում կիտրոնի ամենաօգտակար յատկութիւններն ու 5 պատճառ այն ամենօրեայ սննդակարգում ներառելու համար:

 

Նպաստում է երկաթի կլանմանը

Կիտրոնը նպաստում է օրգանիզմում երկաթի ճիշտ կլանմանը: Այն հարուստ է վիտամին C-ով, իսկ այս տարրի աղբիւր հանդիսացող մթերքը երկաթով հարուստ մթերքի հետ ուտելը կարող է շատ առողջարար լինել: Օրինակ՝ սպանախը կամ ոլոռը կիտոնի հիւթով համեմելը թոյլ կը տայ հնարաւորինս շատ երկաթ ստանալ մթերքից ու դրանով իսկ կանխել սակաւարիւնութեան զարգացումը:

 

Կանխում է միզաքարային հիւանդութիւնը

Վիտամին C-ն բարձրացնում է մեզի թթւայնութիւնն ու միզամուղ ազդեցութիւն է ունենում, ինչը զգալիօրէն նւազեցնում է միզաքարային հիւանդութեան զարգացման հաւանականութիւնը: Փորձագէտների խօսքով՝ կէս բաժակ կիտրոնի հիւթը կօգնի արդիւնաւէտ կերպով կանխել երիկամներում քարերի առաջացումը:

 

Պաշտպանում է քաղցկեղից

Օրգանիզմում չարորակ բջիջների զարգացմանը նպաստող կարեւորագոյն գործօններից մէկն ազատ ռադիկալներն են, սակայն ցիտրուսային մրգերում պարունակւող մեծ քանակութեամբ հակաօքսիդանտները պայքարում են այդ վնասակար տարրերի դէմ՝ դրանով իսկ կանխելով քաղցկեղի զարգացումը:

 

Կանխում է գլխուղեղի կաթւածը

Կիտրոնը հարուստ է նաեւ ֆլաւոնոիդներով, որոնք արդիւնաւէտ կերպով պայքարում են ուռուցքների ու սրտանօթային համակարգի հիւանդութիւնների դէմ: Ընդ որում՝ կիտրոնը յատկապէս արդիւնաւէտ է թրոմբների հետեւանքով զարգացող իշեմիկ կաթւածի կանխարգելման հարցում:

 

Մեղմում է ասթմայի ախտանշանները

Վիտամին C-ն շատ օգտակար է նաեւ ալերգիաների դէպքում, իսկ կիտրոնն այս տարրի հարուստը աղբիւր է, ինչի շնորհիւ օգնում է պայքարել ալերգիաների ու ասթմայի դէմ: Աւելին՝ կիտրոնը շատ օգտակար է նաեւ մրսածութեան ու շնչառական համակարգի այլ հիւանդութիւնների դէպքում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։