Հա

Այլ

04/11/2019 - 11:20

Հայկական Վանայ կատուների հնագոյն ցեղատեսակն օգնել է հաստատել գիտնականների վարկածը

Համաձայն վերջին գիտական տւեալների՝ կատուներն ընտանի են դարձել մօտ տասը հազար տարի առաջ Մերձաւոր Արեւելքում։ Նրանց նախնիները վայրի լիբիական կատուներն (Felis silvestris lybica) են եղել, իսկ առաջին տէրերը՝ Եգիպտոսի եւ Լեւանտի ֆերմերները։

«alikonline.ir» - Համաձայն վերջին գիտական տւեալների՝ կատուներն ընտանի են դարձել մօտ տասը հազար տարի առաջ Մերձաւոր Արեւելքում։ Նրանց նախնիները վայրի լիբիական կատուներն (Felis silvestris lybica) են եղել, իսկ առաջին տէրերը՝ Եգիպտոսի եւ Լեւանտի ֆերմերները։ Գիտնականները կարծում են, որ առաջին վարժեցւած գիշատիչների մէջ չեն եղել կենդանիներ բաց գոյնի պտերով դնչին եւ թաթերին. նման երանգաւորման գենետիկ տարբերակներն ի յայտ են եկել միայն միջին դարերում։ Կատուների ցեղատեսակները, որոնք արտաքնապէս չեն փոխւել հազարամեակներ, հաստատում են այս վարկածը։ Նման ցեղատեսակներից են Վանայ կատուները՝ սպիտակ երկարամազ կենդանիներ՝ ականջների յետեւում պտերով, որոնք համարւում են աշխարհում հնագոյն կատւատեսակներից մէկը։ Դրանց ԴՆԹ-ի ուսումնասիրութիւնը ցոյց է տւել, որ Հայկական բարձրավանդակի Վանայ լճի շրջակայքում այդ փափկամազ գազանիկները բնակութիւն են հաստատել արդէն մի քանի հազար տարի առաջ: Ըստ News.am-ի՝ գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Դրանց գենոմում կան մի քանի մուտացիաներ, որոնք օգնել են նրանց յարմարւել կեանքին լճի ափերին։ Այս տեսակի ներկայացուցիչները սիրում են ջուրը, հիանալի լողում են եւ կարողանում են ձուկ որսալ ծանծաղ ջրերում։ Նրանք չունեն բրդատակի աղւամազ, իսկ մորթին ջուր չկլանող յատկութիւն ունի, ուստի շատ արագ չորանում է։

Վանայ կատուներին բնորոշ է ցածր գենետիկ տարատեսակութիւնը, քանի որ երկար ժամանակ նրանք ապրել են մեկուսացած եւ գրեթէ չեն շփւել այլ տեսակների հետ։ Միեւնոյն ժամանակ, նրանք չունեն յատուկ ժառանգական հիւանդութիւններ, բայց երփներանգ աչքերով Վանայ կատու (այսպէս կոչւած Վան քեդիսի) բուծելու բոլոր փորձերը պարբերաբար յանգեցնում են խուլ սերնդի ի յայտ գալուն։

Ֆինն գիտնականների աշխատանքի համաձայն՝ Վանայ կատուներն աւելի ագրեսիւ են մարդկանց եւ կենդանիների հանդէպ, քան այլ ցեղատեսակների կատուները։ Նրանք համարւում են մէկ տիրոջ կատու եւ վարքով աւելի շատ նման են շներին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։