Հա

Այլ

05/11/2019 - 08:20

Օրւայ ո՞ր ժամին է աւելի ճիշտ սուրճ խմելը

Կոֆէինի կէսի ազդեցութեան անկման շրջանը կազմում է մօտ 4-6 ժամ, հաւաստիացնում են Մթերքների եւ դեղերի վերահսկողութեան ամերիկեան վարչութեան (FDA) մասնագէտները։ Դա կարող է բացատրել, թէ ինչու որոշ մարդիկ չեն կարողանում քնել գիշերը, եթէ ցերեկը սուրճ են խմել։

«alikonline.ir» - Կոֆէինի կէսի ազդեցութեան անկման շրջանը կազմում է մօտ 4-6 ժամ, հաւաստիացնում են Մթերքների եւ դեղերի վերահսկողութեան ամերիկեան վարչութեան (FDA) մասնագէտները։ Դա կարող է բացատրել, թէ ինչու որոշ մարդիկ չեն կարողանում քնել գիշերը, եթէ ցերեկը սուրճ են խմել։ Գրում է News.am-ը:

Եւ այսպէս, օրւայ ո՞ր ժամին է աւելի ճիշտ սուրճ խմել, որպէսզի առաջ չգայ որեւէ խնդիր։

Սուրճ օգտագործելուց մօտ 14-45 րոպէ յետոյ մարդիկ սովորաբար սկսում են զգալ կոֆէինի առոյգացնող էֆեկտը։ Բայց օրգանիզմին աւելի շատ ժամանակ է հարկաւոր, որպէսզի կոֆէինը լիովին «քայքայւի»։ Դա նշանակում է, որ կոֆէինի մօտ կէսը կիրառումից յետոյ դեռեւս գտնւում է արեան մէջ։

Մասնագէտների խօսքով, եթէ մարդն առաւօտեան ժամը 10-ին սուրճ է խմում, որի մէջ 100 մգ. կոֆէին կայ, երեկոյեան ժամը 10-ին նրա օրգանիզմում մնում է մօտ 25 մգ. ակտիւ կոֆէին։ Եթէ սուրճը խմես 16.00-ին, ապա 6 ժամ անց արեան մէջ կը մնայ մօտ 50 մգ. կոֆէին, անգամ աւելի, քան էներգետիկ ըմպելիքում։

Մասնագէտների խօսքով՝ բոլոր մարդիկ տարբեր կերպ են արձագանքում կոֆէինին։ Կոֆէնի հանդէպ զգայականութեան եւ այն բանի վրայ, թէ որքան արագ կարող է մարմինը քայքայել այդ նիւթը, ազդում է տարիքը։ Բացի այդ, կոֆէինի հանդէպ զգայականութիւնը կախւած է այն բանից, թէ որքան յաճախ է այն կիրառւում. կանոնաւոր ընդունելու դէպքում օրգանիզմը դրան վարժւում է։

Կոֆէինի ազդեցութիւնը քնի վրայ նոյնպէս անհատական է. ինչ-որ մէկին այն կարող է խանգարել, ինչ-որ մէկին՝ ոչ։

«Եթէ քնելու հետ կապւած խնդիրներ չունէք, եւ գիշերւայ քնից յետոյ ձեզ լաւ հանգստացած էք զգում ողջ օրւայ ընթացքում, դուք կարող էք սուրճ խմել նաեւ օրւայ վերջում»,- ասել է Կալիֆորնիայի UC Davis Health-ի դոցենտ, դոկտոր Սամփաթը։

Հակառակ դէպքում մասնագէտը խորհուրդ է տալիս օգտագործել վերջին գաւաթ սուրճը քնելուց առնւազն 8-10 ժամ առաջ։ Իսկ քնի հետ կապւած խնդիրների առկայութեան դէպքում խորհուրդ է տրւում լիովին հրաժարւել սուրճից։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։