Հա

Այլ

05/11/2019 - 08:00

Յայտնաբերւել է Երկրի ամենակենսազուրկ վայրը

Ֆրանսիացի գիտնականների խումբը Փարիզ-Սիւդ համալսարանից ապացուցել է, որ որեւէ մանրէ չի կարող գոյութիւն ունենալ Եթովպիայի Դալոլ հրաբխային հովտում:

«alikonline.ir» - Ֆրանսիացի գիտնականների խումբը Փարիզ-Սիւդ համալսարանից ապացուցել է, որ որեւէ մանրէ չի կարող գոյութիւն ունենալ Եթովպիայի Դալոլ հրաբխային հովտում: Ըստ News.am-ի՝ տեղեկացնում է Lenta.ru-ն՝ յղում կատարելով Nature Ecology & Evolution-ին։

Մասնագէտները նշում են, որ ջրի առկայութիւնը մոլորակի մակերեսին, որպէս կանոն, համարւում է որպէս հնարաւոր բնակելիութեան չափանիշ։ Սակայն հետազօտութեան ընթացքում պարզւել է, որ «անգամ Երկրի վրայ կան ամէն տեսակ կենսազուրկ վայրեր, չնայած այնտեղ ջրի առկայութեանը»։ Գիտնականների կարծիքով՝ պատճառն այն է, որ ջուրը հովտում տաք (մինչեւ Ցելսիուսի 109 աստիճան), չափազանց աղի լուծոյթ է՝ մագնիումի գերակշռութեամբ։ Ջրի այսպիսի բաղադրութիւնը ստիպում է կենդանի բջիջներին քայքայւել։

Միեւնոյն ժամանակ, մասնագէտները յայտնաբերել են կեանք հովտից ոչ շատ հեռու, դրանք հիմնականում միաբջիջ արխեաներ են։

Մինչ այդ աղային գոյացութիւններով եւ թթւային աղբիւրներով Դալոլի հրաբխային տեղանքը արդէն մտել էր աշխարհի ամենաշոգ տեղերի ցուցակում։ Կարծիք կայ, որ այն ունի օդի ամենաբարձր միջին ջերմաստիճանը Երկրի բնակելի բոլոր վայրերի մէջ։ Բացի այդ, նման վարկանիշ ունեն նաեւ լիբիական Էլ Ազիզիա քաղաքը, որտեղ ամառային ամիսներին ջերմաստիճանը բարձրանում է մինչեւ Ցելսիուսի 48 աստիճան, Սուդանի Վադի Խալֆա քաղաքը, որտեղ գրեթէ տեղումներ չեն լինում, ինչպէս նաեւ Մահւան հովիտը Կալիֆորնիայում, որտեղ գրանցւել է օդի ամենաբարձր աստիճանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։