Հա

Այլ

12/11/2019 - 12:00

Տիեզերական զբօսաշրջութիւնը՝ ապագայի իրողութիւն

Սեպտեմբերին NASA-ի աստղագնացները երեք օր անցկացրել են փչովի մոդուլի լիաչափ նախատիպի մէջ, որտեղ Մարս թռչող մարդիկ են ապրելու։ Հեղինակը՝ Bigelow Aerospace-ը, պատրաստւում է տիեզերք ուղարկել ոչ միայն աստղագնացների, այլեւ զբօսաշրջիկների։ Եւ ո՛չ մի հոգու։ Որոշ ընկերութիւններ արդէն ուղեծրային հիւրանոցների պատւէրներ են ընդունում:

«alikonline.ir» - Սեպտեմբերին NASA-ի աստղագնացները երեք օր անցկացրել են փչովի մոդուլի լիաչափ նախատիպի մէջ, որտեղ Մարս թռչող մարդիկ են ապրելու։ Հեղինակը՝ Bigelow Aerospace-ը, պատրաստւում է տիեզերք ուղարկել ոչ միայն աստղագնացների, այլեւ զբօսաշրջիկների։ Եւ ո՛չ մի հոգու։ Որոշ ընկերութիւններ արդէն ուղեծրային հիւրանոցների պատւէրներ են ընդունում: Ըստ News.am-ի՝ տեղեկացնում է HighTech-ը՝ յղում կատարելով BI-ին։

Ուղեծրային հիւրանոցների կոնստրուկցիան կարող է տարբեր լինել. ինչ-որ մէկն օգտագործում է ստուգւած փչովի մոդուլներ, ոմանք դա անում են համատիրութիւնների յոյսով, իսկ ոմանք էլ, ոգեւորւած «Տիեզերական ոդիսական 2001»-ով, մտադիր են  կառուցել հսկայական պտտւող անիւ արհեստական ձգողականութեամբ։

«Վաղ թէ ուշ թռիչքը տիեզերք դառնալու է արձակուրդն անցկացնելու ձեւերից մէկը՝ ինչպէս շրջագայութիւնը կամ Դիսնէյլենդ ուղեւորութիւնը»,- ասել է Van Braun անիւ-տիեզերակայանի ճարտարապետ Թիմ Ալաթորեն։

Նրա մտայղացմամբ՝ ուղեծրային հիւրանոցը բաղկացած կը լինի իւրաքանչիւրը 500 քառակուսի մետր ունեցող 24 մոդուլներից։ Մինչեւ 2025 թւականը Gateway Foundation ընկերութիւնը մտադիր է պատրաստել բացմանն անհրաժեշտ ամէն ինչ։

Զեկոյցում, որը վերջերս ներկայացրել են վեց գիտնականներ եւ ֆուտուրոլոգներ Մեծ Բրիտանիայից, նոյնպէս կան շքեղ տիեզերական հիւրանոցներ, որոնք պտտւում են ոչ միայն Երկրի շուրջ, այլ նաեւ լուսնային ուղեծրում եւ այլ մոլորակների շուրջ։

Հիւրանոց ուղեծրում՝ եօթ համարով, նախատեսել էր նաեւ ռուսաստանեան Orbital Technologies ընկերութիւնը։ Ենթադրւում էր, որ հիւրերը կապրեն ՄՏԿ յիշեցնող համարներում, հնգական օր, եւ կը վճարեն 1-ական մլն. դոլար։ Մտայղացումը այդպէս էլ չիրականացաւ, բայց 2014 թւականին այն գնեց ամերիկեան Sierra Nevada Corporation-ը, որը յոյս ունի տիեզերք ուղարկել Aurora в 2021 տիեզերակայանը եւ այն բացել զբօսաշրջիկների համար։ Պատւէրներն արդէն ընդունւում են, կարելի է ուղեծրում գտնւելու տոմս պատւիրել 80 հազար դոլարով։

Ի տարբերութիւն սովորական հիւրանոցի, Aurora-ի հիւրերը կօգնեն գիտական փորձերի անցկացմանը եւ կայանի կառավարմանը, իսկ թռիչքից առաջ երեք ամիս մարզումներ կանցնեն։

Մի նախագիծ էլ մտածել են MIT ուսանողները՝ NASA-ի մրցոյթի յաղթողները։ Նրանք կառուցել են «լիւքս» դասի հիւրանոց՝ Երկրի տեսքով, ութ համարներով, ռեստորանով, բարով եւ մարզադահլիճով։ Դրա բացումը նախատեսւում է 2025 թւականին, իսկ 2038-ին կայանը կարելի կը լինի վերասարքաւորել Մարս թռչելու համար։

Bigelow Aerospace-ի «դուստրը»՝ Bigelow Space Operations (BSO), նախատեսում է հիւրանոց բացել հէնց ՄՏԿ-ում։ Չորս զբօսաշրջիկների խմբին ուղեծիր կը հասցնի SpaceX հրթիռը, իսկ Երկրի տեսքով հիւրասենեակներում նրանք կարող են ապրել ամբողջ երկու ամիս։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։