Հնագոյն հսկայական պինգւինների քարացած մնացորդներ են յայտնաբերւել Նոր Զելանդիայի Հիւսիսային կղզում:
«alikonline.ir» - Հնագոյն հսկայական պինգւինների քարացած մնացորդներ են յայտնաբերւել Նոր Զելանդիայի Հիւսիսային կղզում:
Ըստ Tert.am-ի Ինչպէս հաղորդում է Korrespondent.net-ը՝ յղում անելով գիտական աղբիւրին, գիտնականները կարծում են, որ Նոր Զելանդիան եւ Անտարկտիդան հանդիսանում են հսկայական պինգւինների հայրենիքը:
Վաղնջական ժամանակներում բնակւած կենդանիները խոշոր չափսեր են ունեցել: Նախապատմական թռչունների հասակը կազմել է 160 սմ., իսկ քաշը՝ 80 կգ.: Այս ցեղատեսակի ներկայիս ամենախոշոր ներկայացուցիչները կայսերական պինգւիններն են, որոնց հասակը մօտ 120. սմ է:
Գիտնականները պարզել են, որ պինգւինների նախնիները երկար կտուց են ունեցել, ինչպէս նաեւ աւելի երկար վերջոյթներ եւ սլացիկ մարմին: