Հա

Այլ

14/11/2019 - 08:00

Apple-ը ներկայացրել է պատմութեան մէջ ամենահզօր MacBook Pro 16 նոթբուքը

Apple ընկերութիւնը ներկայացրել է իր նոր MacBook Pro նոթբուքը՝ 16 դիւեմ անկիւնագծով Retina էկրանով եւ Magic Keyboard նորացւած ստեղնաշարով:

«alikonline.ir» - Apple ընկերութիւնը ներկայացրել է իր նոր MacBook Pro նոթբուքը՝ 16 դիւեմ անկիւնագծով Retina էկրանով եւ Magic Keyboard նորացւած ստեղնաշարով:

Ըստ Tert.am-ի՝ ինչպէս գրում է ՏԱՍՍ՝ յղում անելով ընկերութեան կայքին, նորագոյն նորթբուքն աշխատում է 80 տոկոսով աւելի արագ: Այն համալրւած է նորագոյն ութմիջուկանի պրոցեսորով, մինչեւ 64 GB յիշողութեամբ, նոր սերնդի գրաֆիկական պրոցեսորով, որի տեսայիշողութիւնը կազմում է 8 GB:

Նշւում է, որ սա ընկերութեան պատմութեան ամենահզօր MacBook Pro մոդելն է: Այն կարող է աւելի երկար աշխատել առանց վերալիցքաւորման եւ զինւած է 6 բարձրախօսներից, Touch Bar վահանակից, Touch ID սենսորից, Force Touch տեխնոլոգիայից եւ Apple T2 Security Chip-ից կազմւած համակարգով:

Նորագոյն գաջեթն արդէն հասանելի է ընկերութեան կայքում եւ Apple Store յաւելւածում՝ 2399 դոլարով, ինչպէս եւ MacBook Pro 15 մոդելը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։