Հա

Այլ

14/11/2019 - 08:10

McLaren-ը ներկայացրել է 1.7 մլն. դոլար արժողութեամբ նորագոյն սուպերքարը՝ առանց տանիքի

Բրիտանական ընկերութիւնը ներկայացրել է իր նորագոյն McLaren Elva սուպերքարը, որի գինը կազմում է 1.7 մլն. դոլար: 

«alikonline.ir» - Բրիտանական ընկերութիւնը ներկայացրել է իր նորագոյն McLaren Elva սուպերքարը, որի գինը կազմում է 1.7 մլն. դոլար: 

Ըստ Tert.am-ի՝ ինչպէս հաղորդում է CNN-ը, սուպերքարի գլխաւոր առանձնայատկութիւնը բաց տանիքն է. այն ծալովի չէ: Իրականում մեքենան ներկայանում է որպէս բաց տանիքով ռոդսթեր: Յաւելեալ վճարի դիմաց գնորդները կարող են նաեւ հողմապակի պատւիրել:

Նշւում է, որ վթարի դէպքում ուղեւորնեը պաշտպանւած կը լինեն մեքենայից դուրս թռչելուց՝ յատուկ աւտոմատ համակարգի միջոցով: McLaren-ը չի բացատրել, թէ ինչպէս է աշխատում այդ համակարգը, սակայն այլ մեքենաներում տւեալ համակարգը գործում է յատուկ մետաղական պաշտպանիչ շրջանակների օգնութեամբ, որոնք բացւում են հարւածի հաւանականութեան պարագայում: 

Նորագոյն մոդելը համալրւած է 804 ձիաուժ հզօրութիւն ունեցող V8 տուրբոշարժիչով, որը 100 կմ/ժամ արագութիւնը կարող է զարգացնել 3 վայրկեանում:

Նախատեսւում է թողարկել Elva մոդելի 399 օրինակ, որոնցից առաջինները գնորդներին կը հասնեն 2020-ի վերջերին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։