Հա

Այլ

26/11/2019 - 08:00

Որքա՞ն է անհրաժեշտ արեւի տակ գտնւել վիտամին D ստանալու համար

Վիտամին D-ի պակասն աշխարհի շատ երկրներում լուրջ խնդիր է համարւում: Խնդիրը սրւում է ձմռանը՝ արեւի լոյսի պակասի պայմաններում: Բոսթոնի համալսարանի մասնագէտները կարծում են, որ օրգանիզմում այդ վիտամինի օպտիմալ քանակի ապահովման համար պահանջւում է արեւի տակ գտնւել օրական 10-15 րոպէ:

«alikonline.ir» - Վիտամին D-ի պակասն աշխարհի շատ երկրներում լուրջ խնդիր է համարւում: Խնդիրը սրւում է ձմռանը՝ արեւի լոյսի պակասի պայմաններում: Բոսթոնի համալսարանի մասնագէտները կարծում են, որ օրգանիզմում այդ վիտամինի օպտիմալ քանակի ապահովման համար պահանջւում է արեւի տակ գտնւել օրական 10-15 րոպէ: Տեղեկացնում է News.am-ը:

Օրգանիզմում վիտամին D-ի պակասի մասին կարող են վկայել մի շարք ախտանիշներ, օրինակ՝ ցաւ վերջոյթներում եւ ոսկրերում, առաւօտեան ժամերին յօդերի շարժունակութեան նւազում, գլխի հատւածում քրտնարտադրութիւն, աւելորդ քաշ, դեպրեսիւ վիճակ եւ աղիքային խնդիրներ:

Վիտամին D-ի պակասի ֆոնին բարձրանում է մի շարք հիւանդութիւնների զարգացման ռիսկը, այդ թւում՝ հիպերտոնիա, 2-րդ տեսակի դիաբետ եւ օստեոպորոզ: Վիտամին D-ի պակաս կարող է առաջանալ նոյնիսկ վիտամին D-ի պարունակութեամբ մթերքներ օգտագործելիս, քանի որ այն լրացնելու համար կարեւորագոյն աղբիւր է արեւի լոյսը՝ նշում են մասնագէտները:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։