Հա

Այլ

26/11/2019 - 11:10

Vollebak բրենդը ստեղծել է «անմահ» բաճկոն, որը կը դիմակայի -50 աստիճան ցրտին եւ անգամ դանակի հարւածներին

Vollebak ապրանքանիշը ստեղծել է ուռուցիկ ձմեռային բաճկոն, որը պատրաստւած է Dyneema պոլիմերային ամուր մանրաթելից: Որպէս կանոն` այս մանրաթելից պատրաստւած կտորն օգտագործւում է ծանր պայմաններում, օրինակ՝ տիեզերական արբանեակների եւ բեռնանաւերի համար:

«alikonline.ir» - Vollebak ապրանքանիշը ստեղծել է ուռուցիկ ձմեռային բաճկոն, որը պատրաստւած է Dyneema պոլիմերային ամուր մանրաթելից: Որպէս կանոն` այս մանրաթելից պատրաստւած կտորն օգտագործւում է ծանր պայմաններում, օրինակ՝ տիեզերական արբանեակների եւ բեռնանաւերի համար: Ըստ Tert.am-ի՝ գրում է BURO24/7 գործակալութիւնը:

Նոր բաճկոնը 15 անգամ աւելի ամուր է պողպատից: Այն անգամ դանակի հարւածից չի պատռւում: Բաճկոնի իւրայատկութիւններից մէկն այն է, որ այն ցածր ջերմաստիճանի պայմաններում աւելի ամուր է դառնում, օրինակ՝ -50 աստիճանի դէպքում կտորի ամրութիւնն աւելանում է 5-10%-ով:

Դիզայներները նշում են, որ նման արտադրանք ստեղծելուն իրենց դրդել է ժամանակակից ուռուցիկ բաճկոնների հետ կապւած խնդիրը: Արտադրողները փորձում են ձմեռային վերարկուները թեթեւ դարձնել եւ սինթետիկ նիւթեր են օգտագործում, որոնք, ցաւօք, երկարատեւ չեն կարող օգտագործւել: Ժամանակի ընթացքում դրանք մաշւում են, կարերը` բարակում, իսկ ահա Dyneema բաճկոնը եթէ ոչ յաւէրժ, ապա շատ երկար կեանք կունենայ:  

Ուռուցիկ բաճկոնը հնարաւոր է գնել 995 դոլարով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։