Հա

Այլ

28/11/2019 - 08:10

Adidas-ն ու Prada-ն հանդէս են եկել համագործակցութեամբ՝ ներկայացնելով սպիտակ մարզակօշիկներ եւ համապատասխան պայուսակ

Հանրայայտ Prada եւ Adidas ընկերութիւնները հանդէս են եկել համագործակցութեամբ: Իտալական շքեղ նորաձեւութեան տունը եւ գերմանական մարզահագուստի բրենդն առաջին անգամ ներկայացել են համատեղ աշխատանքով՝ ստեղծելով սպիտակ սպորտային կօշիկներ եւ համապատասխան պայուսակ:

«alikonline.ir» - Հանրայայտ Prada եւ Adidas ընկերութիւնները հանդէս են եկել համագործակցութեամբ: Իտալական շքեղ նորաձեւութեան տունը եւ գերմանական մարզահագուստի բրենդն առաջին անգամ ներկայացել են համատեղ աշխատանքով՝ ստեղծելով սպիտակ սպորտային կօշիկներ եւ համապատասխան պայուսակ: Ըստ Tert.am-ի՝ գրում է Insider-ը:

Մարզակօշիկներն ունեն պրեմիում դասի բնական կաշւից պատրաստւած պարզ կառուցւածք՝ ռետինէ ներբանով:

Խոշորագոյն ընկերութիւնները նաեւ ներկայացրել են սպիտակ պայուսակ, որը համապատասխանում է կօշիկներին, յարմարաւէտ է եւ նախատեսւած է մարզակօշիկները տեղաւորելու համար:

The Prada x Adidas Superstar-ը եւ Bowling Bag հաւաքածուն հասանելի կը լինի միայն 700 օրինակով: Նորաձեւութեան սիրահարներն այն կարող են ձեռք բերել դեկտեմբերի 4-ից՝ Prada.com-ում եւ Adidas.com-ում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։