Հա

Այլ

30/11/2019 - 10:00

Կողոպուտ Դրեզդենի հնագոյն ոսկերչական իրերի թանգարանում. ոստիկանութիւնը կէս միլիոն եւրօ պարգեւ է սահմանել կողոպուտը բացայայտողին

Դրեզդենի ոստիկանութիւնը 500 հազար եւրօ պարգեւավճար է սահմանել Գրեմանիայի Դրեզդեն քաղաքի Grünes Gewölbe թանգարանից կողոպուտ իրականացրած անձանց վերաբերեալ տեղեկութիւններ հաղորդելու համար:

«alikonline.ir» - Դրեզդենի ոստիկանութիւնը 500 հազար եւրօ պարգեւավճար է սահմանել Գրեմանիայի Դրեզդեն քաղաքի Grünes Gewölbe թանգարանից կողոպուտ իրականացրած անձանց վերաբերեալ տեղեկութիւններ հաղորդելու համար: Ըստ Tert.am-ի՝ գրում է Reuters գործակալութիւնը:

Տեղի իշխանութիւնները յայտարարել են, որ այդ մասշտաբային յանցագործութեան հետաքննութեան յատուկ յանձնաժողովի կազմը 20-ից հասել է 40-ի:

Քննիչների տրամադրութեան տակ են արդէն 342 քաղաքացիների հաղորդումներ, այդ թւում՝ 49 լուսանկարներ եւ տեսանիւթեր, սակայն դրանց մէջ ոչ մի ուղղակի յանցանշան չկայ, ընդգծում են հետաքննութեան ներկայացուցիչները:

Ոստիկանութեան կանխավարկածի համաձայն՝ թանգարանում կողոպուտը իրականացրել է պրոֆեսիոնալ գողերից բաղկացած աւազակախումբը, որի չորս անդամներից ոչ մէկին չի յաջողւել բռնել:

Նոյեմբերի 25-ին անյայտ անձինք ներխուժել էին Grünes Gewölbe թանգարան, որտեղ պահւում են Եւրոպայում հնագոյն ոսկերչական իրերի խոշորագոյն հաւաքածուն:

Փորձագէտների մեծ մասն ընդգծում է, որ գողացւած ապրանքներն «անգին» են: Դրեզդենի պետական գեղարւեստական հաւաքածուների գլխաւոր տնօրէն Մարիոն Ակերմանը նշել է, որ նիւթական վնասի ճշգրիտ չափը հնարաւոր չէ սահմանել, քանի որ թանգարանում պահւող զարդերի արժէքը յստակ սահմանւած չէ:

Սակայն գերմանական Bild թերթի խմբագրութիւնը հաշւարկել է, որ գողացւած իրերի ընդհանուր արժէքը կազմում է մօտ մէկ միլիարդ եւրօ:

Քննիչները ենթադրում են, որ թանգարան մտնելուց առաջ յանցագործները հրկիզել են մօտակայ կամրջի տակ գտնւող էլեկտրաբաշխիչ վահանակը, ինչը յանգեցրել է ամբողջ շրջանում լուսաւորութեան անջատմանը:

Այնուհետեւ նրանք մտել են շէնք, որտեղ պահւում է հաւաքածուն, կացնով կոտրել ցուցափեղկը եւ հափշտակել 12 ոսկերչական իրեր, ինչպէս նաեւ մի քանի թանկարժէք կոճակներ, որոնք զարդարւած են ադամանդներով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։