Հա

Այլ

03/12/2019 - 09:20

Ռոջեր Ֆեդերէրն առաջինն է դարձել, ում պատկերը Շւէյցարիայում կեանքի օրօք զետեղւել է մետաղադրամի վրայ

Շւէյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերէրը դարձել է առաջին մարդը, որի պատկերը կենդանութեան օրօք Շւէյցարիայի դրամահատարանի կողմից օգտագործւել է մետաղադրամ հատելիս:

«alikonline.ir» - Շւէյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերէրը դարձել է առաջին մարդը, որի պատկերը կենդանութեան օրօք Շւէյցարիայի դրամահատարանի կողմից օգտագործւել է մետաղադրամ հատելիս: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, յայտնել է Blick շւէյցարական հրատարակութիւնը:

38-ամեայ մարզիկի պատկերն օգտագործւել է 20 ֆրանկ անւանական արժէքով յոբելեանական արծաթէ մետաղադրամի հատման համար, որը պաշտօնապէս թողարկւելու է 2020 թւականի յունւարի 23-ին (դեկտեմբերի 2-ից 19-ը մետաղադրամը կարելի է ձեռք բերել Շւէյցարիայի դրամահատարանի առցանց-խանութում): Դրամահատարանը կը թողարկի 55 հազար մետաղադրամ, իսկ աւելի մեծ պահանջարկի դէպքում պլանաւորւում է թողարկել եւս 40 հազար: Մայիսին դրամահատարանը կը թողարկի 50 ֆրանկ անւանական արժէքով յոբելեանական ոսկէ մետաղադրամ, որի վրայ նոյնպէս պատկերւած կը լինի Ֆեդերէրը:

«Շնորհակալ եմ Շւէյցարիային ու դրամահատարանին՝ իմ նկատմամբ ցուցաբերւած աներեւակայելի պատւի համար»,- գրել է Ֆեդերէրը Twitter-ում: Ֆեդերէրը երրորդ տեղն է զբաղեցնում Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայում եւ 103 մարցաշար է շահել կազմակերպութեան հովանու ներքոյ, այդ թւում՝ Մեծ սաղաւարտի 20 տիտղոս, ինչը ռեկորդային ցուցանիշ է:

Նա վեց անգամ շահել է Աւստրալիայի բաց առաջնութիւնը, մէկ անգամ՝ Ֆրանսիայի բաց առաջնութիւնը, ութ անգամ՝ Վիմբլդոնը, հինգ անգամ՝ ԱՄՆ-ի բաց առաջնութիւնը: Նա նաեւ 2008 թւականի օլիմպիական չեմպիոն է զուգախաղում, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։