Հա

Այլ

14/12/2019 - 11:20

Sotheby's-ի աճուրդում 183 հազար դոլարով վաճառւել է Ջոն Լենոնի ակնոցը

The Beatles-ի հիմնադիրներից մէկի՝ Ջոն Լենոնի ակնոցը Sotheby's աճուրդի տան կազմակերպած աճուրդում վաճառւել է շուրջ 183 հազար դոլարով:

«alikonline.ir» - The Beatles-ի հիմնադիրներից մէկի՝ Ջոն Լենոնի ակնոցը Sotheby's աճուրդի տան կազմակերպած աճուրդում վաճառւել է շուրջ 183 հազար դոլարով: Այս մասին ըստ Tert.am-ի՝ յայտնել է աճուրդի տան մամուլի ծառայութիւնը:

Ակնոցը վաճառքի է հանել The Beatles-ի թմբկահար Ռինգօ Սթարի նախկին վարորդ Ալան Հերինգը։ 

Թէ ով է դարձել նոր ակնոցի սեփականատէրը, նշւած չէ:

Աճուրդի տան հրապարակած հաղորդագրութեան մէջ նշւում է, որ Լենոնն ակնոցը ձեռք է բերել 1966 թւականին, երբ նա պատրաստւում էր նկարահանւել Ռիչարդ Լեսթերի «Ինչպէս ես յաղթեցի պատերազմում» (How I Won the War) ֆիլմում:

Հերինգն ակնոցը ձեռք է բերել երկու տարի անց, երբ երաժիշտն այն թողել է մեքենայի յետեւի նստատեղին եւ չի ցանկացել վերցնել, քանի որ մի տեսապակին դուրս է եկել շրջանակից:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։