Հա

Այլ

15/12/2019 - 08:45

360 մետր բարձրութեամբ եւ 82 յարկերից բաղկացած աշխարհի ամենաբարձր հիւրանոցը շահագործման կը յանձնւի Դուբայում

Մարդիկ շուտով Դուբայ այցելելու նոր առիթ կունենան, քանի որ Դուբայում մօտ ապագայում կը բացւի աշխարհի ամենաբարձր հիւրանոցը:

«alikonline.ir» - Մարդիկ շուտով Դուբայ այցելելու նոր առիթ կունենան, քանի որ Դուբայում մօտ ապագայում կը բացւի աշխարհի ամենաբարձր հիւրանոցը: Ըստ Tert.am-ի՝ այս մասին գրում է Luxurylaunches-ը:

360 մետր բարձրութեամբ եւ 82 յարկերից բաղկացած կառոյցը ունենալու է մինչեւ 1209 շքեղ հիւրանոցային համարներ, որոնք յագեցած կը լինեն ժամանակակից ինտերիերով։

Աղբիւրի հաղորդմամբ՝ հիւրանոցի առաւել հետաքրքիր հատւածը տանիքն է։ Ապակեպատ դիտահարթակից այցելուները հնարաւորութիւն կունենան վայելել Արմաւենի Ջումէյրա արհեստական կղզու եւ Պարսից ծոց տեսարանը։

Հիւրանոցը, ըստ հաղորդման, շահագործման կը յանձնւի 2022 կամ 2023 թւականներին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։