Carapace անունով 78 մետր բարձրութեամբ շքեղ զբօսանաւի տեսքը ոգեշնչւած է Ջէյմզ Բոնդի մասին պատմող ֆիլմաշարից:
«alikonline.ir» - Carapace անունով 78 մետր բարձրութեամբ շքեղ զբօսանաւի տեսքը ոգեշնչւած է Ջէյմզ Բոնդի մասին պատմող ֆիլմաշարից: Ըստ Tert.am-ի՝ գրում է Luxurylaunches-ը։
Զբօսանաւը նախագծել է 34-ամեայ իտալացի դիզայներ Ելենա Նապին։
Զբօսանաւը ներկայումս մշակւում է Իտալիայում եւ ակնկալւում է, որ այն պատրաստ կը լինի 2021 թւականին։ Նապիի խօսքով՝ զբօսանաւը կարող է լողալ ջրերի վրայով, ինչպէս սովորական լիւքս դասի զբօսանաւերը, ինչպէս նաեւ վերածւել սուզանաւի՝ 300 մետր առաւելագոյն խորութեամբ:
Շքեղ զբօսանաւի ինտերիերն ունի առաջնակարգ յարմարութիւններ, այդ թւում՝ VIP լոգարանախցիկներ, սպայ սրահ, մարզասրահ եւ այլն։