Հա

Այլ

16/12/2019 - 08:10

7 պատճառ ամէն առաւօտ դատարկ ստամոքսին ջուր խմելու համար

Ջուրը մարդու օրգանիզմի համար կենսական նշանակութիւն ունեցող հեղուկ է, մինչդեռ շատերը մոռանում են օրւայ ընթացքում բաւարար քանակութեամբ ջուր խմելու անհրաժեշտութեան մասին: Ջուրը յատկապէս օգտակար է առաւօտեան դատարկ ստամոքսին խմելու դէպքում, ուստի մասնագէտները ներկայացրել են 7 պատճառ ամէն առաւօտ օրը մաքուր ջրով սկսելու համար:

«alikonline.ir» - Ջուրը մարդու օրգանիզմի համար կենսական նշանակութիւն ունեցող հեղուկ է, մինչդեռ շատերը մոռանում են օրւայ ընթացքում բաւարար քանակութեամբ ջուր խմելու անհրաժեշտութեան մասին: Ջուրը յատկապէս օգտակար է առաւօտեան դատարկ ստամոքսին խմելու դէպքում, ուստի մասնագէտները ներկայացրել են 7 պատճառ ամէն առաւօտ օրը մաքուր ջրով սկսելու համար: Գրում է Tert.am-ը:

 

Մաքրում է օրգանիզմը

Մասնագէտների խօսքով՝ գիշերւայ ընթացքում մարդու մարմինը վերականգնւում է եւ տարրալուծում է տոքսինները, իսկ առաւօտեան մի բաժակ ջուր խմելն օգնում է օրգանիզմին հեշտութեամբ ազատւել դրանցից: Բացի այդ, բաւարար քանակութեամբ ջուրը նպաստում է նաեւ մկանային բջիջների եւ արեան բջիջների ստեղծմանը:

 

Խթանում է նիւթափոխանակութիւնը

Առաւօտեան դատարկ ստամոքսին ջուր խմելը 24%-ով արագացնում է նիւթափոխանակութիւնը, ինչը ենթադրում է մարսողական համակարգի ակտիւացում եւ քաշի նւազում: Ընդ որում՝ մասնագէտները խորհուրդ են տալիս խմել գոլ ջուր:

 

Մեղմում է ստամոքսի այրոցը

Ստամոքսի այրոցը պայմանաւորւած է լինում բարձր թթւայնութեամբ, ինչպէս նաեւ ստամոքսի թթւային պարունակութեան՝ կերակրափողում յայտնւելով, սակայն առաւօտեան արթնանալուն պէս ջուր խմելն օգնում է նոսրացնել ստամոքսահիւթն ու կանխել այրոցը: Բացի այդ, այս կերպ ստամոքսը «նախապատրաստւում» է նախաճաշին:

 

Բարելաւում է մաշկի վիճակը

Ջրի պակասը յանգեցնում է մաշկի վաղաժամ ծերացման, ինչի հետեւանքով ի յայտ են գալիս կնճիռներ եւ լայնանում են մաշկի ծակոտիները: Դատարկ ստամոքսին երկու բաժակ ջուր խմելը խթանում է արեան շրջանառութիւնն ու դարձնում է մաշկն աւելի թարմ ու փայլուն:

 

Բարելաւում է մազերի վիճակը

Ջուրը մազի քաշի մէկ քառորդ մասն է կազմում եւ ապահովում է խոնաւութեամբ: Ջրի պակասը թուլացնում է վարսերը, դարձնում է դրանք փխրուն ու բացասաբար է անդրադառնում դրանց աճի վրայ:

 

Նւազեցնում է երիկամների ու միզապարկի հիւանդութիւնների զարգացման հաւանականութիւնը

Դատարկ ստամոքսին ջուր խմելն օգնում է կանխել երիկամային քարերի առաջացումն ու միզապարկի վարակումը: Ինչպէս արդէն նշւել է, ջուրը նոսրացնում է ստամոքսահիւթն ու դուրս է բերում օրգանիզմից տոքսինները, որոնք կարող են դառնալ ինչպէս երիկամային քարերի, այնպէս էլ միզապարկի վարակների զարգացման պատճառ:

 

Ամրապնդում է իմունային համակարգը

Դատարկ ստամոքսին ջուր խմելն օգնում է պահպանել աւշային համակարգի բալանսը, ինչի շնորհիւ օրգանիզմն աւելի քիչ ընկալունակ է դառնում ախտածին միկրոօրգանիզմների եւ հիւանդութիւնների նկատմամբ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։