Հա

Այլ

22/12/2019 - 08:10

2019-ի ամենաբարձր վարձատրւած գրողը

Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը, որն առաւել յայտնի է Հարի Փոթերի մասին վէպերի շարքով, 2019 թւականի ամենաբարձր վարձատրւած հեղինակն է: Նա է գլխաւորում Forbes-ի կազմած ամենաբարձր վարձատրւած գրողների վարկանշային ցուցակը:

«alikonline.ir» - Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը, որն առաւել յայտնի է Հարի Փոթերի մասին վէպերի շարքով, 2019 թւականի ամենաբարձր վարձատրւած հեղինակն է: Նա է գլխաւորում Forbes-ի կազմած ամենաբարձր վարձատրւած գրողների վարկանշային ցուցակը: Գրում է Panorama.am-ը:

Gazeta.ru-ի հաղորդմամբ, այս տարի նա ստացել է 92 միլիոն դոլար եկամուտ: Ներկա պահին գրողը եկամուտների զգալի մասը ստացել է ոչ թէ գրքերի վաճառքից, այլ թեմատիկ այգիներից, թատերական ներկայացումներից:

Երկրորդ տեղում է 2018-ի յաղթող Ջէյմս Պատերսոնը 70 միլիոն դոլար եկամուտով: 2018 թւականին «Նախագահը կորել է» գիրքը նա գրել է Բիլ Քլինթոնի հետ համատեղ: Եռեակը եզրակափակում է ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշէլ Օբաման 36 միլիոն դոլար եկամուտով: Նրա «Becoming. Իմ պատմութիւն» յուշագրութիւնը վաճառւել է աւելի քան 10 միլիոն օրինակով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։