Հա

Այլ

26/12/2019 - 08:50

Փորձագէտները յայտնել են, թէ որոնք են առողջութեան համար ամենավտանգաւոր սմարթֆոնները

Փորձագէտները յայտնել են, թէ որոնք են առողջութեան համար ամենավնասակար սմարթֆոնները:

«alikonline.ir» - Փորձագէտները յայտնել են, թէ որոնք են առողջութեան համար ամենավնասակար սմարթֆոնները: Ըստ Tert.am-ի՝ յայտնում է Gizchina.com կայքը: 

Հետազօտութիւնն իրականացրել է FeganScott ընկերութիւնը, որը հաստատել է, որ Samsung եւ Apple ընկերութիւնների հեռախօսները գերազանցում են էլեկտրամագնիսական ճառագայթման թոյլատրելի մակարդակը: 

Բոլոր թեստերն անցկացւել են ԱՄՆ կապի դաշնային յանձնաժողովի (FCC) կողմից արտօնագրւած անկախ լաբորատորիաներում:

Հիմնականում ուսումնասիրութեան կենտրոնում են եղել Apple ընկերութեան iPhone 7 Plus, iPhone 8 եւ XR մոդելները եւ Samsung ընկերութեան Galaxy S8, Galaxy S9 եւ Galaxy S10 հեռախօսները: Այս պարագայում iPhone 8-ը էլեկտրամագնիսական ճառագայթման թոյլատրելի մակարդակը գերազանցում է 5, իսկ Samsung Galaxy S8-ը` 3 անգամ:

Դէպքի առիթով FeganScott ամերիկեան իրաւաբանական ընկերութիւնը որոշել է այս ընկերութիւններին դատի տալ՝ «մարդկանց առողջութիւնը վտանգի տակ դնելու» համար:

Ընկերութիունը պահանջում է, որ Apple եւ Samsung ընկերութիւնները վճարեն սմարթֆոնի օգտագործման հետեւանքով տուժած մարդկանց բուժման համար:

Ցուցակի հրապարակումից յետոյ, ԱՄՆ կապի դաշնային յանձնաժողովը յայտարարել է իր կողմից հաւաստագրւած բոլոր սարքերի անվտանգութեան մասին: Ինչին առարկել է FeganScott ընկերութիւնը` նշելով, որ բոլոր թեստերն անցկացւել են լաբորատոր պայմաններում, որոնք հեռու են իրականութիւնից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։