Հա

Այլ

26/12/2019 - 09:20

Ի՞նչ կը պատահի, եթէ չափից շատ ջուր խմէք

Ջուրն անհրաժեշտ է օրգանիզմի նորմալ աշխատանքի համար, բայց չարժէ չափից աւելի շատ գործածել. ջրի չափից աւելի շատ գործածման հետեւանքով օրգանիզմից դուրս են գալիս կարեւոր վիտամիններն ու միկրոտարրերը, աւելին՝ կայ սպիտակուցի քայքայման առաջացման վտանգ:

«alikonline.ir» - Ջուրն անհրաժեշտ է օրգանիզմի նորմալ աշխատանքի համար, բայց չարժէ չափից աւելի շատ գործածել. Սնունդի եւ բիոտեխնոլոգիայի դաշնային հետազօտական ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բժշկական գիտութիւնների դոկտոր Ալլա Պոգոժեւան պնդում է, որ ջրի չափից աւելի շատ գործածման հետեւանքով օրգանիզմից դուրս են գալիս կարեւոր վիտամիններն ու միկրոտարրերը, աւելին՝ կայ սպիտակուցի քայքայման առաջացման վտանգ: Գրում է News.am-ը:

Հեղուկի չափից աւելի մեծ քանակութիւնը կարող է ազդել սիրտ-անօթային եւ միզամուղ համակարգերի վրայ եւ բերել դրանց գերբեռնւածութեան, նշել է մասնագէտը RT-ի հետ զրոյցում:

Միջինվիճակագրական մարդուն օրական 2.5 լիտր ջուր է անհրաժեշտ: Մարդը մէկ լիտրը ստանում է սննդամթերքից, եւս 1-1.5 լիտրը՝ ազատ հեղուկի ձեւով: Օրգանիզմին հեղուկի այս քանակութիւնը մեծ մասամբ միանգամայն բաւարար է, եւ աւելի շատ խմելն իմաստ չունի:

Մասնագէտը նշել է, որ ծարաւը յագեցնելու համար պէտք է ընտրել որակեալ ջուր, ինչպէս նաեւ ուշադրութիւն դարձնել համի ցուցանիշներին: Մասնագէտի կարծիքով՝ թթւաշ ըմպելիքները, այդ թւում՝ օշարակը, կւասը եւ կանաչ թէյը, խթանում են թքարտադրութիւնը եւ նւազեցնում ծարաւի զգացումը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։