Հա

Այլ

29/12/2019 - 08:10

Աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողութիւնն այս տարի աւելացել է 1.2 տրլն. դոլարով

ԶԼՄ-ները ներկայացրել են «միլիարդատէրերի ամենամեայ ինդեքսը» (Bloomberg Billionaires Index)։ Ըստ դրա գործարարների ընդհանուր կարողութիւնը գնահատւում է 5.9 տրլն. դոլար:

«alikonline.ir» - ԶԼՄ-ները ներկայացրել են «միլիարդատէրերի ամենամեայ ինդեքսը» (Bloomberg Billionaires Index)։ Ըստ դրա գործարարների ընդհանուր կարողութիւնը գնահատւում է 5.9 տրլն. դոլար: Ըստ News.am-ի՝ հաղորդում է 360 հեռուսաալիքը։

Աշխարհի ամենահարուստ մարդ է մնացել Amazon-ի ղեկավար Ջէֆ Բեզոսը։ Եւ սա այն բանից յետոյ, որ նա ամուսնալուծութեան պատճառով կորցրել է 9 մլրդ. դոլար։ Ներկայումս նրա բանկային հաշւին կայ 116 մլրդ. ԱՄՆ դոլար։ Bloomberg-ը երկրորդ տեղը տւել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գէյթսին, որը վաստակել է 113 մլրդ. դոլար։

Երրորդ տեղում է ֆրանսիական LVMH ընկերութեան ղեկավար, Christian Dior, Louis Vuitton եւ Givenchy առեւտրային ապրանքանիշների սեփականատէր Բեռնար Առնոն։ Այս տարւայ ընթացքում նա հարստացել է 36.5 մլրդ. դոլարով։

Վրացի գործարար, «Վրացական երազանք» իշխող կուսակցութեան առաջնորդ Բիձինա Իւանիշւիլիի կարողութիւնն աւելացել է 525 մլն. դոլարով։ Այն աւելացել է 10.5%-ով եւ կազմել է 5.52 մլրդ. դոլար։ Դրա շնորհիւ գործարարը վարկանիշում զբաղեցրել է 371-րդ տեղը եւ առաջ է անցել մնացած բոլոր վրացի գործարարներից։

Աշխարհի ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողութեան աւելացումը կայացել է ֆինանսական անհաւասարութեան ֆոնին, որը համարւում է ռեկորդային վերջին 50 տարում ԱՄՆ-ում։ Ֆինանսապէս ամենավատ ապահովւած ամերիկացիների միջոցները վերջին 15 տարւայ ընթացքում նւազել են 7%-ով։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։