Հա

Այլ

31/12/2019 - 17:00

2020 թւականի հորոսկոպ. ինչպիսի՞ն կը լինի Առնետի տարին կենդանակերպի նշանների համար

Բոլորն էլ ուզում են իմանալ` ինչպիսին է լինելու Առնետի տարին, ինչ է բերելու 2020 թւականը կենդանակերպի բոլոր նշաններին։

Ընդամենը մի քանի ժամից մեր դուռը կը թակի Առնետի տարին, որը, ըստ աստղագէտների, յիշարժան կը դառնայ համաստեղութեան բոլոր նշանների համար։

«alikonline.ir» - Բոլորն էլ ուզում են իմանալ` ինչպիսին է լինելու Առնետի տարին, ինչ է բերելու 2020 թւականը կենդանակերպի բոլոր նշաններին։ Sputnik Արմենիան ներկայացնում է յաջորդ տարւայ կանխատեսումները։

Ընդամենը մի քանի ժամից մեր դուռը կը թակի Առնետի տարին, որը, ըստ աստղագէտների, յիշարժան կը դառնայ համաստեղութեան բոլոր նշանների համար։

 

Խոյ

Առնետի տարին խոյերի համար բարենպաստ կը լինի յատկապէս ֆինանսական առումով: Փողի հոսքը ժամանակ առ ժամանակ կը գայ ձեր կեանք բոլորովին անսպասելի ուղղութիւններից: Իսկ ահա սիրային գործերում եղեք ծայրայեղ զգոյշ: Ձեր մէկ սխալ բառը կարող է վերջակէտ դնել ձեր յարաբերութիւններին:

 

Ցուլ

Խելամիտ եւ հետեւողական ցլերը Առնետի տարում կը լինեն վճռական եւ համարձակ, ինչի շնորհիւ կը կարողանան էականօրէն բարելաւել ֆինանսական կարգավիճակը եւ հասնել գործնական նպատակներին: Ինչ վերաբերում է անձնական կեանքին, ընտանիք ունեցողները կարող են հիասթափութիւններ ունենալ անձնական կեանքում, փոխարէնը միայնակ եւ յամառ ցլերը կը կարողանան վերջապէս հանդիպել իրենց կեանքի ամենամեծ սիրուն:

 

Երկւորեակներ

Անհանգիստ եւ անընդհատ ինչ-որ բանով զբաղւած երկւորեակներն ամբողջ 2020 թւականի ընթացքում կը զբաղւեն նոր եկամտի աղբիւրների փնտրտուքներով։ Բայց սա չի նշանակում, որ ֆինանսական առումով ամէն ինչ շատ վատ է լինելու: Պարզապէս որեւէ նոր բան փորձելու ցանկութիւնը թոյլ չի տալիս երկւորեակներին հանգիստ նստել իրենց տեղում: Իսկ սիրոյ հարցում նրանք կարող են յայտնւել իսկական բրազիլական սերիալում՝ հանդիպումներ, բաժանումներ, ինտրիգներ, խանդի տեսարաններ եւ անսպասելի happy end:

 

Խեցգետին

Գալիք Առնետի տարին յատկապէս յագեցած կը լինի այն խեցգետինների համար, որոնք սիրում են ճանապարհորդել: Հեռաւոր երկրները, նոր ծանօթութիւններ եւ լայն հեռանկարները կը ներխուժեն խեցգետնի կեանք: Սիրոյ հարցում անդորր կը լինի: Ընտանեկան կեանքը կընթանայ հանգիստ եւ օրինաչափ, ինչը, անխօս, ընտանեկան խեցգետնի սրտով է:

 

Առիւծ

2020 թւականին առիւծները պէտք է լաւ ջանք թափեն, որպէսզի կարգուկանոն հաստատեն ինչպէս բիզնեսում, այնպէս էլ անձնական կեանքում: Եւ եթէ նրանց մօտ առողջական խնդիրներ չեն կանխատեսւում, ապա գործընկերների եւ ղեկավարութեան հետ շփումներում մեծ է կոնֆլիկտային իրավիճակների հաւանականութիւնը: Յարաբերութիւններում իրավիճակը կը լինի նմանատիպ:

 

Կոյս

Կոյսերի պեդանտութիւնն ու աշխատասիրութիւնը հաշւենկատ Առնետի սրտով է: Սիրոյ եւ առողջութեան առումով էական փոփոխութիւններ չեն սպասւում: Իսկ ահա, ինչն առաւել հաճելի է, նոր տարին կոյսերին զգալի եկամուտ կը բերի: Բայց պէտք չէ կանգ առնել եւ բաւարարւել ձեռք բերւածով: Յիշէք՝ դուք միշտ կարող էք հասնել աւելիին:

 

Կշեռք

Գտնւելով ներդաշնակութեան անընդհատ որոնումներում` Կշեռքները ռիսկի են գնում նոր տարում անիմաստ ծախսել ամբողջ էներգիան: Մի վազէք ձեր գլխում ծագած ամէն մի նոր գաղափարի յետեւից: Կենտրոնացէք կոնկրետ մէկ բանի վրայ: Դա վերաբերում է ե՛ւ սիրուն, ե՛ւ աշխատանքին: Առնետը սիրում է պատասխանատու եւ աշխատասէր մարդկանց: Ուրեմն ապացուցէք նրան, որ դուք հէնց այդպիսին էք:

 

Կարիճ

Գալիք տարում Կարիճների մօտ դժւարութիւններ կը ծագեն մեծ մասամբ հէնց իրենց մեղքով: Եւ դրանք կը կատարւեն ոչ հէնց այնպէս, այլ որպէսզի արժէքաւոր դաս լինեն: Պահպանէք մտերիմներին, աշխատանքում եղէք յամառ եւ ուշադիր առողջութեան հանդէպ: Եւ այդ ժամանակ խնդիրներն էլ երկար չեն տեւի:

 

Աղեղնաւոր

Այս տարին յաջողակ կը լինի այն աղեղնաւորների համար, որոնք անշարժ գոյք գնելու ծրագրեր ունեն: Ընդ որում` պէտք չէ անհանգստանալ, եթէ գնումների համար ստիպւած պէտք է լինէք վարկ վերցնել: Վարկը մարել կը կարողանաք շատ կարճ ժամանակում, քանի որ ձեր տան ֆինանսական հոսքը լեռների յետեւում չէ:

 

Այծեղջիւր

Այծեղջիւրների համար Առնետի տարին լի կը լինի հաճելի անակնկալներով: Կարիերայում սպասւում են կտրուկ բարձրացումներ, որոնք իրենց հերթին կը բերեն ֆինանսական բարգաւաճման: Անձնական յարաբերութիւններում կը տիրի ներդաշնակութիւն, իսկ նրանք, որոնք վաղուց փնտրտուքների մէջ են՝ հնարաւորութիւն կունենան ամուսնանալ եւ շատ շուտով ծնող դառնալ:

 

Ջրհոս

Տարւայ սկիզբը Ջրհոսի համար ֆինանսական առումով այդքան էլ ուրախալի չի լինի: Հնարաւոր են մեծ եւ երբեմն էլ անիմաստ ծախսեր: Բայց արդէն գարնան կէսերից իրավիճակը կը սկսի կտրուկ փոխւել: Ի յայտ կը գան նոր հնարաւորութիւններ եւ աշխատանքային հետաքրքիր առաջարկներ, որոնք հետագայում կը բերեն կարիերայի աճի: Առողջութիւնը նոր տարում չի դաւաճանի: Իսկ ահա սիրոյ յաջողութիւններին կը յաջորդեն ժամանակ առ ժամանակ ի յայտ եկող դժւարութիւնները։

 

Ձկներ

Տարւայ առաջին կէսը Ձկների համար ինչպէս աշխատանքային, այնպէս էլ անձնական առումով բաւականին արդիւնաւէտ կը լինի: Առաջխաղացումը կարիերայում, եկամտի աճը եւ ուշադրութիւնը հակառակ սեռի կողմից հրաշալի առիթ կը լինեն ձկների համար, որպէսզի կանգ չառնեն ձեռք բերածով: Տարւայ վերջում հնարաւոր է ամուսնութիւն եւ պաշտօնի բարձրացում: Կարեւորը` չկորցնէք հաւատը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։