Հա

Այլ

11/01/2020 - 08:00

82 յարկ եւ 360.4 մետր բարձրութիւն. Դուբայում կը բացւի աշխարհի ամենաբարձր հիւրանոցը

Դուբայում պատրաստւում են գերազանցել իրենց իսկ սահմանած ռեկորդը: 2018-ին քաղաքում բացւել էր աշխարհի՝ այդ ժամանակւայ ամենաբարձր հիւրանոցը (356 մետր), որը գրանցւել է Գինէսի համաշխարհային ռեկորդների գրքում, սակայն այն շուտով կը զրկւի ամեբանձրը լինելու տիտողոսից։ 

«alikonline.ir» - Դուբայում պատրաստւում են գերազանցել իրենց իսկ սահմանած ռեկորդը: 2018-ին քաղաքում բացւել էր աշխարհի՝ այդ ժամանակւայ ամենաբարձր հիւրանոցը (356 մետր), որը գրանցւել է Գինէսի համաշխարհային ռեկորդների գրքում, սակայն այն շուտով կը զրկւի ամեբանձրը լինելու տիտողոսից։ 

Ըստ Tert.am-ի՝ ինչպէս ներկայացնում է CNN-ը, 75 յարկանի աշտարակին գերազանցելու է գալիս մէկ այլ շքեղ, ապակեպատ շինութիւն, որը կառուցման փուլում է գտնւում: Ciel Tower անւանումն ստացած հիւրանոցի բարձրութիւնը կը կազմի 360.4 մետր:

Այն կունենայ 1209 շքեղ համարներ եւ բնակելի տարածքներ, որոնք տեղակայւած կը լինեն 82 յարկերում:

Հիւրանոցը համալրւած կը լինի ապակեայ դիտահարթակով, որտեղից 360 աստիճանի տեսարան կը բացւի դէպի քաղաք: Հիւրերը հնարաւորութիւն կունենան օգտւել նաեւ տանիքին գտնւող լողաւազանից եւ ռեստորաններից:

Հիւրանոցը նախատեսւում է բացել 2022-2023 թւականներին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։