Հա

Այլ

11/01/2020 - 08:10

Mercedes-Benz-ն «Աւատար»-ից ոգեշնչւած կոնցեպտ է ստեղծել

Գերմանական Mercedes-Benz մեքենաշինական ընկերութիւնը ներկայացրել է ֆուտուրիստական կոնցեպտ մոդել, որի ստեղծման համար ոգեշնչւել է Ջէյմզ Քեմերոնի օսկարակիր «Աւատար» ֆիլմից:

«alikonline.ir» - Գերմանական Mercedes-Benz մեքենաշինական ընկերութիւնը ներկայացրել է ֆուտուրիստական կոնցեպտ մոդել, որի ստեղծման համար ոգեշնչւել է Ջէյմզ Քեմերոնի օսկարակիր «Աւատար» ֆիլմից:

Ըստ Tert.am-ի՝ ինչպէս յայտնում է Theguardian.com-ը, տպաւորիչ նորոյթը ստացել է Vision AVTR անւանումը:

Այն ստեղծւել է աւտոբրենդի Ambition 2039 նախաձեռնութեան շրջանակում: Դրա նպատակն է ցոյց տալ՝ ինչպիսին են լինելու ապագայի փոխադրամիջոցները:

«Մեքենայի դիզայնի մասին մտածելիս մենք ոգեշնչւել ենք ֆիլմից, դրա արարածներից, գոյներից եւ ձեւերից»,- նշել է ընկերութեան՝ դիզայնի գծով ղեկավար Ստեֆէն Քոլը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։