Հա

Այլ

11/01/2020 - 11:20

Virgin Galactic-ը տիեզերական զբօսաշրջիկներ դառնալ ցանկացողների թւաճ է արձանագրել

Բրիտանացի միլիարդատէր Ռիչարդ Բրենսոնի Virgin Galactic ընկերութիւնը կանոնաւոր տուրիստական ենթաուղեծրային թռիչքների համար SpaceShipTwo շարքի տիեզերանաւերում յայտնւել ցանկացողների թւի կայուն աճ է արձանագրում:

«alikonline.ir» - Բրիտանացի միլիարդատէր Ռիչարդ Բրենսոնի Virgin Galactic ընկերութիւնը կանոնաւոր տուրիստական ենթաուղեծրային թռիչքների համար SpaceShipTwo շարքի տիեզերանաւերում յայտնւել ցանկացողների թւի կայուն աճ է արձանագրում: Մինչեւ 2023 թւականը պլանաւորւում է կառուցել հինգ նման սարք: Այդ մասին CNBC հեռուստաալիքին տւած հարցազրոյցում յայտնել է Virgin Galactic-ի գլխաւոր տնօրէն Ջորջ Վայթսայդսը: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

«Ապագայ տորմիղի կառուցումը հսկայական նշանակութիւն ունի: Երէկ յայտարարւել է (նախագծի իրագործման) կարեւորագոյն փուլանիշի՝ կոնստրուկցիայի հիմնական բաղադրիչների հաւաքումն աւարտելու մասին»,- նշել է ընկերութեան գլխաւոր տնօրէնը:

«Մենք պլանաւորում ենք հինգ տիեզերանաւ կառուցել մինչեւ 2023 թւականը եւ ձգտում ենք զգալի առաջընթացի հասնել այդ նպատակին տանող ճանապարհին»,-նշել է Վայթսայդսը, յիշեցնելով, որ ներկայում ձեռնարկութեան հիմնական ջանքերն ուղղւած են SpaceShipTwo-ին փոխարինողի՝ Unity-ի փորձարկումներն աւարտելուն: Ենթաուղեծիր շրջագայութեան ուղեւորւել ցանկացողների թիւը «իւրաքանչիւր ամիս շարունակում է աստիճանաբար աւելանալ»,- նշել է Virgin Galactic-ի գլխաւոր տնօրէնը:

«Մենք (կանոնաւոր թռիչքների) տոմսերի վաճառքը կը վերսկսենք այս տարի աւելի ուշ»,- տեղեկացրել է նա: Բանն այն է, որ Բրենսոնի ընկերութիւնը 603 յայտ էր ստացել ապագայ տուրիստական թռիչքների համար, սակայն ստիպւած է եղել ամրագրումը կասեցնել օբիեկտիւ հանգամանքների պատճառով: 2014 թւականի հոկտեմբերին աղէտի էր ենթարկւել Enterprise առաջին փորձարարական տիեզերաթիռներից մէկը, որն այդպէս է կոչւել «Աստղային ճանապարհ» հեռուստասերիալից տիեզերանաւի օրինակով, ընդ որում օդաչուներից մէկը զոհւել էր, երկրորդն ուսի ծանր վնասւածք էր ստացել պարաշիւտով վայրէջք կատարելիս:

Այդ ժամանակւանից Virgin Galactic-ը տիեզերանաւի երկու յաջող փորձնական թռիչք է իրականացրել հինգ փորձարարների մասնակցութեամբ: Ընկերութիւնը, հրապարակելով 2019 թւականի երրորդ եռամսեակի հաշւետւութիւնը, տեղեկացրել է ենթաուղեծիր թռիչքների համար տեղեր ձեռք բերելու հարցում շահագրգռւած մասնաւոր անձանցից 3557 ծանուցում ստանալու մասին:

Վայթսայդսը, Morgan Stanley բանկի կողմից կազմակերպւած պրոֆիլային համաժողովում զրուցելով հնարաւոր ներդրողների հետ, յայտարարել է, որ պահանջարկի այս աճն ընկերութեանը թոյլ կը տայ զգալիօրէն բարձրացնել տոմսի արժէքը, որն այժմ մէկ մարդու համար կազմում է 250 հազար դոլար: Unity-ը մեկնարկում է 16 կիլոմետր բարձրութեան վրայ, բաժանւելով թափառքի ինքնաթիռից: Այն թռիչքում անցկացնում է աւելի քան երկու ժամ եւ կարող է վերցնել մինչեւ վեց ուղեւոր: Նրանց հնարաւորութիւն է տրւում Երկիրը դիտել 10 կիլոմետր բարձրութիւնից եւ անկշռելիութեան վիճակում լինել մի քանի րոպէ, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։