Հա

Այլ

14/01/2020 - 09:20

The Beatles-ի՝ առաջին անգամ ռադիոյով տրւած սկաւառակն աճուրդի կը դրւի Մեծ Բրիտանիայում

The Beatles բրիտանական ռոք-խմբի սկավառակը՝ Love me do սինգլով, որը դարձել է խմբի՝ ռադիոեթերով տրւած առաջին ձայնագրութիւնը, կը վաճառւի Մեծ Բրիտանիայում:

«alikonline.ir» - The Beatles բրիտանական ռոք-խմբի սկավառակը՝ Love me do սինգլով, որը դարձել է խմբի՝ ռադիոեթերով տրւած առաջին ձայնագրութիւնը, կը վաճառւի Մեծ Բրիտանիայում: Այդ մասին իր պաշտօնական կայքում յայտնել է Omega Auctions աճուրդների տունը: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

1962 թւականի հոկտեմբերի 5-ին Love me do-ն առաջին անգամ յայտնւել է Luxembourg անգլալեզու առեւտրային ռադիոկայանի եթերում, որը Լիւքսեմբուրգից Բրիտանական կղզիներ էր հեռարձակում 1933-1992 թւականներին: Luxembourg-ի դիջէյն այն ժամանակ բրիտանացի Թոնի Փրինսն էր: 1977 թւականին նա զբաղեցրեց ռադիոկայանի ծրագրերի տնօրէնի պաշտօնը, եւ դրա փակւելուց յետոյ սկաւառակը մնաց նրա մօտ:

Փրինսի կարծիքով՝ հէնց Luxembourg-ի շնորհիւ տեղի ունեցաւ խմբի վերելքը:

Աճուրդը կը կայանայ յունւարի 28-ին Անգլիայի արեւմուտքի Մերսիսայդ կոմսութիւնում: Փորձագէտների գնահատումներով՝ բրիտանական ռոք-խմբի սկաւառակը կարող է վաճառւել 20 հազար եւրոյով (26 հազար դոլար): Աճուրդների տան մենեջերի օգնական Դեն Հեմփսոնը հաստատել է, որ դա «ամբողջ աշխարհի հաւաքորդների համար առաւել կարեւոր ու հետաքրքիր ձայնագրութիւններից մէկի» պատճէնն է: Ուշագրաւ է, որ Փոլ Մաքքարթնիի ազգանունը սկաւառակի վրայ տպագրւած է սխալով՝ «Մաքարթնի»:

Love me do երգը գրելու գաղափարը պատկանում է հէնց Մաքքարթնիին: Երաժիշտի խօսքով՝ ինքն այն ստեղծել է, երբ 16 տարեկան հասակում բաց էր թողնում դպրոցական պարապմունքները: Միացեալ Թագաւորութիւնում սինգլի թողարկւելուց յետոյ այն 1962 թւականին 17-րդ հորիզոնականին հասաւ ազգային բրիտանական չարթում: Աւելի ուշ 1964 թւականին սինգլի ռելիզն իրականացւեց ԱՄՆ-ում, որտեղ նա առաջին տեղը գրաւեց Billboard Hot 100 չարթում, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։