Հա

Այլ

15/01/2020 - 08:00

Իլոն Մասկն ակնարկել է «խօսող» Tesla-ների հնարաւոր թողարկան մասին

Ամերիկեան Tesla ընկերութեան հիմնադիր Իլոն Մասկը յայտարարել է, որ ընկերութեան էլեկտրամեքենաները շուտով կը կարողանան «խօսել»:

«alikonline.ir» - Ամերիկեան Tesla ընկերութեան հիմնադիր Իլոն Մասկը յայտարարել է, որ ընկերութեան էլեկտրամեքենաները շուտով կը կարողանան «խօսել»: Այս մասին գործարարը յայտնել է թւիթերեան էջում՝ կից ուշագրաւ տեսանիւթ հրապարակելով: Տեղեկացնում է Tert.am-ը:

Տեսանիւթում երեւում է հետիոտնի կողքով անցնող Tesla Model 3 մակնիշի մեքենան, որը, կարծես թէ, «ասում է». «Մի՛ կանգնիր սիւնի պէս, շարժւի՛ր»:

Ինչպէս նկատում է korrespondent.net-ը, ձայնը, ամենայն հաւանականութեամբ, հնչում է յատուկ բարձրախօսներից, որոնք տեղադրւած են մեքենայի դիմացի հատւածում, որպէսզի հետիոտներին տեղեկացնեն մեքենայի մեծ արագութեամբ մօտենալու մասին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։